Միրզnյան-Չավnւշօղլու Ստnկհոլմյան hանդիպումից առաջին մանրամաuներն են hայտնի դարձել
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մանրամասներ ներկայացրեց Ստոկհոլմում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ ոչ պաշտոնական հանդիպումից։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում Կառավարության անդամների հարց ու պատասխանի ժամանակ, պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար
Հայկ Մամիջանյանի հարցին, թե ինչ հանդիպում է տեղի ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ, Միրզոյանն ասաց, որ կարող է բառացի վերարտադրել իր և Չավուշօղլուի հանդիպումը։
«Մենք ոչ թե պաշտոնական հանդիպում ենք ունեցել, ուղղակի մի սենյակից մյուս սենյակը կապող միջանցքում քայլելիս, որտեղ պետք է տեղի ունենար պաշտոնական նիստը, կողք կողքի ենք քայլել, բարևել միմյանց,
ծանոթացել, պատրաստակամություն հայտնել հարաբերությունների կարգավորմանը, խոսել հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին, պայմանավորվել ենք երկիր վերադառնալու պես նշանակել ներկայացուցիչ և սկսել գործընթացը։
Կարծում եմ, որ սա լավ խոսակցություն է, պաշտոնական հանդիպում չէ, բայց հանդիպում է, և ազդակներն էլ դրական են»,- ասաց Միրզոյանը՝ հավելելով, որ որևէ գшղտնի հանդիպման մասին խոսք չկա և քանի որ պաշտոնական հանդիպում չէր, ըստ այդմ, հաղորդագրություն չի եղել։