Մի «թաքուն» բաղադրիչ եմ ավելացնում մսին ու պատրաստում մի մեծ կաթսայով կոտլետ
Կարծում ենք, կոտլետներ սիրում են բոլորի ընտանիքներում: Առաջարկում ենք փորձել կոտլետի այս տարբերակը, որը առանձնահատուկ է ստացվում մի գաղտնի բաղադրիչի շնորհիվ:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
1-1.5կգ աղացած միս, կարող եք վերցնել երկու տեսակի3-4 հատ հում կարտոֆիլ3-4 հատ սոխմեծ կտոր սպիտակ հաց1 ձուկաթաղ, պղպեղ, մանանեխ, ձեթ
Պատրաստման եղանակ.
Կարտոֆիլն ու սոխը մանրացնել բլենդերով կամ աղալ: Հացը թրջել կաթի մեջ: Թողնել, որ ներծծի հեղուկը:
Առանց քամելու հացն ավելացնել ֆարշին: Ավելացնել ձուն, բլենդերի պարունակությունը, աղ ու պղպեղ: Մանանեխն ավելացրեք, եթե սիրում եք դրա համը:
Լավ խառնել՝ ընթացքում 1ճ.գ. ձեթ ավելացնելով: Թողնել, որ հանգստանա՝ առնվազն 10 րոպե:
Տապակի մեջ ձեթ լցնել, տաքացնել: Թաց ձեռքերով կոտլետներ ձևավորել, դնել տաքացած ձեթի մեջ: Տապակել թույլ կրակի վրա:
Երբ կարմրեն մի կողմից, կոտլետները շուռ տալ, ծածկել կափարիչով:
Կոտլետները ստացվում են շատ փոփուկ և հյութեղ:
Բարի ախորժակ: