Երեխան 4 տարեկան է, բակում խաղալիս՝ ոտքը սայթաքում, ընկնում է…Այն, թե ինչ է տեղի ունենում, կզարմացնի ձեզ…
Երեխան 4 տարեկան է, բակում խաղալիս՝ ոտքը սայթաքում, ընկնում է, մայրը, որ մի քանի քայլ հեռու է լինում , վախից, որ լուրջ բան է եղել, բարձր բղավում է, մոր բղավոցից երեխան վեր է թռչում:
Պարզվում է, ընկնելուց ոչինչ չէր եղել, բայց երեխայի մոտ կակազություն է սկսվում նկատվել, իսկ որոշ ժամանակ անց շաքարային դիաբետ է հայտնաբերվում, որի առաջացմանը , բժիշկների կարծիքով կարող է նպաստած լինել ուժեղ վախը:
Սիրելի՛ ծնողներ!!!
Եթե ձեր երեխան ընկնում է, այնպես մի արեք, որ ձեր բղավոցից ավելի շատ վախենա, քան ընկնելուց, մոտեցեք, շեղեք ուշադրությունը և արագ օգնություն ցուցաբերեք:
Հիշեք հայտնի պատմությունը, երբ երեխան բակում ընկնում է, մայրը հարցնում է արդյոք շատ է լացել, թե ոչ: Երեխան պատասխանում է.
-Ընդհանրապես չեմ լացել, մամ,որովհետև շուրջս մարդ չկար, մենակ էի:
Եթե ձեր երեխան մտել է ջրերի, ձյունի մեջ և թրջվել է, այնպես մի արեք, որ ձեր բարկացած բղավոցներից վախենա, մոտեցեք, բացատրեք, փոխեք հագուստը:
Եթե բարձրացել է ծառ, կամ պահարանի վրա, մի՛ բղավեք, ձեր բղավոցից առաջացած վախի հետևանքով կարող է անկանխատեսելի քայլ անել, անգամ ընկնել բարձրությունից:
Եթե տեսնում եք, որ որևէ միջատ, մեղու կամ ճանճ է նստել երեխայի ձեռքին, կրկին մի՛ բղավեք, մի՛ վախեցրեք երեխային էլ ավելի,,,
Անի Խուդոյան