Ինչպես եմ հասարակ դարչինով պարարտացնում տնային բույսերս. Իմ բույսերը միշտ փարթամ և գեղեցիկ տեսք ունեն
Մի քանի պտղունց այս հրաշք համեմունքից և ցանկացած ծաղիկ, նույնիսկ կակտուսն անմիջապես կծաղկի: Դարչինը հենց աճի խթանիչն է, որն ակտիվացնում է բույսերի ծաղկումը: Սա շատ ուժեղ հակասեպտիկ է։
Այս համեմունքը կծառայի որպես էկոլոգիապես մաքուր լուծում, եթե դեմ եք պարարտացման համար տարբեր քիմիական նյութերի օգտագործմանը. բավական է միայն ամիսը մեկ անգամ դարչին ցանել հողի վրա։ Թողնել բույսը չափավոր լուսավորությամբ, հողը ջրելու և պարարտացնելու դեպքում տնային բույսերը կպաշտպանվեն ցանկացած վնասից:
Ինչպե՞ս պատրաստել դարչինով լուծույթ․
Ձմռանը տնային ծաղիկները հատկապես պարարտացման և խոնավության կարիք ունեն: Նման նպատակների համար օգտագործվում է դարչինի և մաքուր ջրի լուծույթ։ Մեկ ճաշի գդալ դարչինը լցրեք մեկ լիտր ջրի մեջ և թողեք մի քանի օր։ Յուրաքանչյուր բույսի տակ լցրեք այս լուծույթից երկու ճաշի գդալ։
Որքան էլ տարօրինակ լինի, դարչինի լուծույթը ամենահզոր պարարտանյութերից է։ Սակայն ձմռանը խորհուրդ չի տրվում այն օգտագործել ամիսը մեկ անգամից ավելի։ Ավելի հաճախ օգտագործեք ամռանը՝ ամիսը երկու անգամ։ Ինչպես գիտեք, հատուկ հոտը խթանում է ուղեղը, ուստի դարչինով պարարտացնելն օգտակար է ոչ միայն բույսերի, այլև մարդկանց համար։ Դրանով Դուք Ձեզ շատ ավելի առողջ և ակտիվ կզգաք աշխատանքային օրվա ընթացքում:
Դարչինը օգտակար կլինի նաև այգում՝ տնկիների և այգու բույսերի համար։ Այն նաև հիանալի պաշտպանություն կտա միջատների և վնասատուների դեմ, ինչպիսիք են կրծողները և մրջյունները: Դրանք չեն հանդուրժում դարչինի հոտը։ Երբևէ օգտագործե՞լ եք նման պարարտանյութ, կամ գուցե ավելի լավ մեթոդներ գիտեք: Գրեք մեկնաբանություններում։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն