Հայ ընտանիքը չիմանալով որդեգրեց ադրբեջանցի տղային. Տարիներ անց նրանք իմացան այդ մասին և ահա թե ինչ արեցին
Ալլան ու Վահեն արդեն երկար տարիներ է, ինչ ապրում էին Իտալիայում և չէին կարողանում երեխա ունենալ: Վերջապես զույգը որոշեց երեխա որդեգրել: Հենց նույն օրը, երբ նրանք գնացին մանկատուն, աշխատակիցները զույգին ասացին, որ այդ օրը առավոտյան մանկատան դռների դիմաց գտել են նորածին երեխայի, բայց ոչ մի տեղեկություն չունեն, թե ով է նրան թողել այդտեղ:
Ալլան և Վահեն շատ էին ոգևորվել և մտածեցին, որ սա ի վերուստ նշան է, որ հենց իրենք պետք է լինեն այդ տղայի ծնողները: Զույգը որդեգրեց երեխային՝ նրան անվանելով Մոնթե:
Անցան տարիներ: Մոնթեն արդեն 20 տարեկան էր, երբ իմացավ ամբողջ պատմությունը: Նա որոշեց գնալ հենց այն նույն մանկատուն, որտեղ իրեն թողել էին դռների դիմաց: Գնաց ու պարզեց, որ իրականում իրեն այդտեղ թողել է մայրը, ով ադրբեջանցի է և ով հետագայում անընդհատ եկել է ու փնտրել որդուն, սակայն այդպես էլ նրան ոչ մի տեղեկություն չեն ասել աշխատակիցները:
Մոնթեն շփոթված էր, նա իր տեղը չէր գտնում: Տղան որոշեց այս ամենը պատմել ծնողներին, ում շատ էր սիրում: Ծնողները երկար լսելուց հետո պարզապես գրկեցին արցունքոտ աչքերով տղային ու ասացին, որ կապ չունի, որ իրեն լույս աշխարհ է բերել ադրբեջանցի կինը, կարևորն այն է, որ ծնված օրվանից ինքը Մոնթեն է ու սիրում է իր երկիրը՝ Հայաստանն այնպես, ինչպես յուրաքանչյուր հայ: