Մայրը լքեց երեխային, իսկ հետո մեծացած աղջիկը գտավ նրան ու շնորհակալություն հայտնեց. Ահա, թե ինչու
Այս դեպքը տեղի է ունեցել Եթովպիայի Բադա կոչվող փոքրիկ գյուղում, որտեղ ապրում էին բնիկ աֆրիկացիներ: Գյուղն ուներ իր նիստնուկացը, այստեղ կային ներքին չգրված օրենքներ, որոնց պետք էր հետևել, իսկ չհետևելու դեպքում դաժան պատիժներն անխուսափելի էին:
Այս փոքրիկ գյուղում ապրում էր նաև Աիսան, ով հղի էր և սրտի տրոփյունով սպասում էր իր փոքրիկի լույս աշխարհ գալուն: Աիսայի կյանքը հեշտ չի եղել, նա շատ փոքր տարիքում որբացել է և ստիպված է եղել չափից շուտ հասունանալ, որպեսզի կարողանա պահել իր գոյությունը: Արդեն օրիորդ տարիքում նա կնության է գնացել և հաշտ ու սիրով ապրել իր ամուսնու հետ, սակայն այդ երջանկությունն էլ երկար չի տևել: Նրա ամուսինը երեխայի լուրն իմանալուց մի քանի ամիս անց, բերքահավաքի ժամանակ պատահաբար ընկնում է ծառից և ծանր վնասվածքներ ստանալով մահանում: Այժմ Աիսան գիտեր, որ ինքը պետք է և՛ հայր, և՛ մայր լինի իր զավակի համար:
Աիսան ծննդաբերության մասին շատ էր մտածում, վախեր ուներ և չէր պատկերացնում ինչ է իրեն սպասվում, թեպետ վստահ էր, որ ամեն բան լավ կլինի, քանզի իր երեխայի ծնունդը ընդունելու էի Գերմանիայից Եթովպիա գործուղման եկած բանիմաց բժշկուհի Պետրան: Համագյուղացիները նույնպես սպասում էին երեխայի ծնունդին, քանզի ըստ հին աֆրիկական ավանդույթի եթե նորածին երեխային մերկ պահեն ցորենի դաշտում և նրա վրա ջուր ցողեն, ապա տարվա բերքը լավը կլինի: Նրանք վստահ էին, որ նորածինն իրենց հաջողություն կբերի:
Գալիս է ծննդաբերության օրը, որը դառնում է երիտասարդ մոր կյանքի ամենավատ օրը:
Կնոջ երկունքից հետո լսվում է երեխայի ճիչը, սակայն երբ ցույց են տալիս երեխային թուլացած և տանջված աֆրիկուհին ուշագնաց է լինում: Արագ ուշքի գալուց հետո Աիսան դոկտոր Պետրային խնդրում է որպեսզի երեխային ցույց չտա ոչ ոքի և ասի, որ նա մահացած է ծնվել:
Բանը նրանում է, որ աֆրիկուհու երեխան ալբինոս էր ծնվել: Ալբինոս մարդիկ ունենում են ճերմակ մաշկ, ճերմակ մազեր և կարմրավուն երանգ ունեցող աչքեր: Նրանց մոտ բացակայում է «մելանի» կոչվող գույնի պիգմենտը: Սա երբեմն հանդիպող երևույթ է, սակայն այս հիվանդությունն ունեցող մարդիկ ապրում են լիարժեք կյանքով: Բայց Բադա կոչվող այս գյուղում կար օրենք, որ եթե ծնվում է «սատանայի համբուրած» երեխա՝ նրանք այդպես էին կոչում ալբինոսներին, ապա նրան պետք է սպանել, քանզի նա անեծք ու անհաջողություն է բերելու գյուղին: Այս ավանդույթը տարածված է բազմաթիվ աֆրիկական ցեղերի մոտ և եթե հանկարծ այնտեղ նման առանձնահատկությամբ երեխա է ծնվում, ապա այդ երեխան երկար կյանք չունի:
Խեղճ Աիսան այս ամենը պատմում է իր գերմանուհի բժշկուհուն: Բժշկուհին աչքերն արտասունքով լսում է նրան և համաձայնվում խաբել: Բժշկուհին հայտնում է բոլորին, որ երեխան չի ապրել ծննդաբերությունից հետո:
Հաջորդ օրը բժշկուհին գալիս է Աիսայի մոտ և հայտնում, որ այսպես երկար խաբել չեն կարող, բժշկուհին ասում է, որ ինքը պատրաստ է տանել երեխային Գերմանիա և մեծացնել նրան որպես սեփական զավակ: Աիսայի համար այս խոսերը և՛ փրկություն էին, և՛ ծանր պատիժ: Մայրը հանում է իր մեդալիոնը, գցում ալբինոս դստեր վիզը և ասում. «Չգիտեմ կտեսնեմ ես քեզ մի օր, թե՞ ոչ, իմ աղջիկ, բայց իմացիր, որ ես այս քայլին եմ գնում քո կյանքը փրկելու համար: Թող այս մեդալիոնը քեզ պահապան լինի և հիշեցնի իմ մասին»:
Բժշկուհի Պետրան հուսադրում է աֆրիկուհուն, ջերմ հաջողություն մաղթում նրան և գաղտնի հեռանում երեխայի հետ:
Բժշկուհի Պետրայի համար Աիսայի զավակը պարգևեր էր, նա իր ողջ կյանքը նվիրել էր բշկությանը և ո՛չ ընտանիք ուներ, ո՛չ զավակ: Այժմ Աստված նրան փոքրիկ սպիտակ հրեշտակ էր նվիրել:
Տարիներն անցնում էին և դոկտոր Պետրայի ալբինոս դուստրը մեծանում էր: Նա գերզանցությամբ ավարտելով դպրոցը ընդունվում է Գերմանիայի պետական համալսարան: Համալսարանից հետո դառնալով հաջողակ լեզվաբան նա դասավանդում է առաջատար ուսումնական հաստատություներում և դառնում շատ պահանջված մասնագետ:
Շուտով գալիս է այն օրը, երբ բանիմաց և խելացի Կլառան՝ դոկտոր Պետրան դստերն այդ անունն էր տվել, հարցնում է իր ով լինելու մասին: Բժշկուհին ամեն բան պատմում է ալբինոս գեղեցկուհուն և տալիս մոր նվիրած մեդալիոնը: Կլառան իրեն երազում էր զգում, նա չէր պատկերացնում, որ այդ ամենը պատահել է իր և իր բիլոգիական մոր հետ:
Ողջ ճշմարտությունը իմանալուց հետո նա մի քանի օր «մարսում» է ինֆորմացիան, ապա գալիս իրեն մեծացրած խորթ մոր մոտ և հայտնում, որ պետք է գնա այդ աֆրիկական գյուղը և գտնի իր բիլոգիական մորը: Բժշկուհի Պետրան ասում է, որ կմեկնի դստեր հետ:
Գալիս է այն օրը, երբ բժշկուհին ու դուստրը թակում են աֆրիկուհու խունացած, հնամյա դուռը: Կյանքի դժվարություններից ծերացած Աիսան բացում է դուռը և քարած կանգնում: Նա հասկանում է, որ իր դիմաց կանգնած ճերմակ գեղեցկուհի իր աղջիկն է, ում բախտը խլել էր իր ձեռքից: Աղջիկն առաջ է գնում և ամուր գրկում մորն ու ասում. «Մայրի՛կ, ես քեզ պարտական եմ ինձ կյանք տալու և իմ կյանքը փրկելու համար»:
Քար լռության մեջ բոլորն արտասվում էին: Մի քանի ժամվա ընթացքում հարազատները ջերմ խոսում էին և պատմում միմյանց իրենց կյանքի մասին: Երկար զրույցից հետո աղջիկը հայտնում է, որ չի եկել այստեղ միայն մորը տեսնելու համար, այլ նաև այստեղի մարդկանց կրթելու նպատակով: Նա հայտնում է, որ պետք է լուսավորի մարդկանց, որպեսզի այլևս ոչ մի կին իր մոր պես դժբախտ չդառնա: Երկու մայրիկներն էլ հայտում եմ, որ ամեն հարցոմ նրա կողքին են:
Մեկ շաբաթ անց գյուղում հնչում էր դասի զանգերը: Կլառան լուսավորություն էր բերել գյուղ և արմատախիլ էր անում տգիտությունը, քանզի այն ամենամեծ չարիքն է և բոլոր դժբախտությունների հիմքը: