Քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Ցեղասպանությունը, ես չեմ անի դա. Աշխարհահռչակ դաշնակահարի հայտարարությունը

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Ցեղասպանությունը, ես չեմ անի դա. Աշխարհահռչակ դաշնակահարի հայտարարությունը

Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը «Նյու Յորք Թայմս» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիայում համերգ չի տա այնքան ժամանակ, քանի դեռ իր կառավարությունը չի ընդունել, որ թուրքերը 1915 թվականին հայերի ցեղասպանություն են իրականացնել:

«Ես համոզված եմ, որ եթե նման երկրներում մարդիկ իմանան, որ շատ երաժիշտներ հրաժարվում են իրենց հետ ելույթ ունենալուց, քանի որ նրանց դուր չի գալիս իրենց առաջնորդների պահվածքը, մտավորականության շրջանում իրազեկվածությունը կմեծանա», — ասել է նա:

Եվգենի Կիսինը հայտարարել է, որ չի դատապարտում իր այն գործընկերներին, որոնք համերգներով են հանդես գալիս տոտալիտար երկրներում. «Դա նրանց ընտրությունն է», — ասել է երաժիշտը:

2015թ. ապրիլին Կիսինը համերգով այցելեց Հայաստան։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ կոչ կանի համաշխարհային մշակույթի գործիչներին միջազգային հանրությունից պահանջել Հայոց ցեղասպանության ճանաչում:

Оцените статью