Ես ապշեցի, երբ տեսա, թե ինչպես է հարևանուհիս վարունգ աճեցնում պլաստիկ շշերի մեջ, հիմա ես էլ եմ նույնն անում
Ձեզ պետք է. դատարկ պլաստիկ շշեր, հողի խառնուրդ <<մշակաբույսերի համար>>, աղցանների համար նախատեսված վարունգի սերմեր, փայլաթիթեղի գլանակ, Աշխատանքի ընթացքը. Վերևից կտրեք շշի մեկ երրորդը, հատակին մի քանի անցքեր արեք ապահովության համար,որպեսզի ջուրը շատ լցնելու դեպքում կարողանա դուրս գալ: Փաթեք ստացված զամբյուղը փայլաթիթեղով, այն կծառայի որպես ուլտ րամանուշակագույն ճառ ագայթներից արմատների յուրահատուկ պաշտպանություն:
Պատրաստված հողը լցրեք զամբյուղի մեջ, թողնելով մի քանի սանտիմետր վերին եզրից: Սերմերը պետք է ախ տահանել կալ իումի պերմ անգանատի ջրային լուծույթում (1 : 1000) կամ մշակել աճի խթանիչներով ՝ նատ րիումի հո ւմմատով, իմո ւնոցիտոֆիտով, էպ ինով կամ <<Ագ աթա — 25>>-ով, որոնք նույնպես ոչնչացնում են սերմերի վրա պարունակվող վն ասակար միկ րոֆլորան: Մշակումից հետո սերմերը պետք է փաթաթվեն թղթի անձեռոցիկով և դրվեն ջրի մեջ: Տարան ծածկեք կերակրի թաղանթով, նրա վրա ատամի փայտիկով մի քանի անցքեր անելով:
2-3 օրվա ընթացքում կհայտնվեն վարունգի սպիտակ արմատները, այդժամ դրանք կարելի է տնկել պատրաստված հողի մեջ: Տնկելով ծիլերը հողի մեջ, ծածկեք նրանց վերին մասը կտրված շշով: Այսպիսով, դուք կարող եք ապահովել ջերմոցային պաշտպանություն բույսերի համար: Աճած սերմերը կարող են տնկվել նաև շշի
<<կոկորդի>> մեջ, ինչպես ցույց է տրված լուսանկարում: տարայի ներքև մասը օգտագործվում է որպես դնելու տեղ: Այդտեղ է լցվում ջուրը: Դուք ստանում եք անհատական ավտոմատ ջրման համակարգ յուրաքանչյուր պատրաստված զամբյուղի համար: Դա հարմար է, գեղեցիկ և կոմպակտ: Նյութը հրապարակման պատրաստեց News415Media-ն