Իշխան Uաղաթելյանի վերաբեյալ լnւրերը հաuտատվում են

ԼՈՒՐԵՐ

Իշխան Uաղաթելյանի վերաբեյալ լnւրերը հաuտատվում են

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՅԴ-ն պատրաստվում է կուսակցության ընդհանուր ժողովին, որտեղ պետք է որոշումներ կայացվեն ՀՅԴ մարտավարության,

հետագա անելիքների, ինչպես նաեւ ԳՄ ներկայացուցչի մասով: Իշխան Սաղաթելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ժողովը մարտին է լինելու, օրը դեռեւս վերջնական չէ:

Ըստ ՀՅԴ-ականների շրջանում քննարկվող տեղեկությունների՝ պետք է նաեւ հստակեցվեն խորհրդարանում իրենց առաջիկա անելիքները ու հետագա քայլերը:

Նշվում է նաեւ, որ ՀՅԴ-ականներից շատերը կարծում են, որ պետք է առաջիկայում ավելի կոշտացնեն իրենց անելիքները, իսկ մի մասն էլ կառուցողական աշխատանքի կողմնակիցն է, ինչը պետք է քննարկվի ժողովի ժամանակ:

Չեն բացառում, որ այդ ժողովում ՀՅԴ գերագույն մարմնի անդամների լուրջ փոփոխություններ լինեն, ինչպես նաեւ ԳՄ ներկայացուցչի փոփոխություն»:

Իշխան Uաղաթելյանի վերաբեյալ լnւրերը հաuտատվում են

Оцените статью