Հասկանում էի, որ ամուսինս սկսել է ինձ չնկատել, անտարբեր է իմ հանդեպ․․․Որոշեցի նրան մի անմոռանալի դաս տալ
Զգում էի, որ ամուսինս սկսել է ինձ չնկատել, անտարբեր է իմ հանդեպ․․․Որոշեցի նրան մի անմոռանալի դաս տալ։Պատմություն, որ
պատմում է արդեն 7 տարի ամուսնացած կինը, ում ամուսինը սկսել է չհարգել իրեն և անտարբեր լինել իր նկատմամբ, անընդհատ
կշտամբել և բարոյապես ճնշել։«Ես դիմացա մոտ մեկ ամիս, բայց շուտով համբերությանս բաժակը լցվեց։ Մի գեղեցիկ օր ես չդիմա-
ցա և ինչ մտածում էի ասացի։
Ճիշտ է,ես երկու անգամ ավելի քիչ եմ վաստակում, քան նա,բայց հանգիստ կարող եմ ինքնուրույն ապրել իմ փողով։Մենք երկու սեն-
յականոց բնակարան ենք վարձում ամսական 20 հազար ռուբլով։Ես իմ իրերը տեղափոխեցի մյուս սենյակ, ամուսնուս սենյակում թո-
ղեցի հեռուստացույցը, ինձ մոտ տարա նոութբուքը։
«Ես հոգնել եմ քո բարոյական ծաղրի տանձիկը լինելուց։Կամ գտիր քեզ ուրիշին, ավելի ուժեղ հակառակորդ, կամ հանգիստ թող ինձ։
Հիմա ես այնքան եմ հոգնել ընտանեկան կյանքից, որ պարզապես ուզում եմ ապրել քեզ հետ որպես բնակակից։Ահա քեզ 12000 ռուբ-
լի։ Սա քեզ վարձի և կոմունալների գումարը։սկ մնացածը բարի եղիր, ինքդ կազմակերպիր»,– մի գեղեցիկ օր հայտրարեցի ես։ Ամու-
սինս գլխով արեց և ոչինչ չասաց։
Արդեն երկու շաբաթ է անցել, և գիտեք ինչ կասեզ. ես անսահման գոհ եմ իմ անամպ կյանքից։Պարզվեց, որ ես սննդի վրա շատ քիչ
փող եմ ծախսում։ Արդեն երկու անգամ մատնահարդարման եմ գնացել, մազերս եմ ներկել, սանրվածքս փոխել։ Օր–օրի ես ավելի
լավ տեսք ունեմ։ Գործընկերներս ինձ հաճոյախոսություններ են անում և տուն ճանապարհում աշխատանքից հետո։Ազատ օրերին
հիմա ոչ թե ամբողջ տունն եմ ոտքից գլուխ մաքրում, այլ մի թեթև հավաքում եմ սենյակս ու խոհանոցը։
Ժամերով այլևս խոհանոցում ուտելիք չեմ պատրաստում։Ամուսնուս հետ չենք խոսում, երբեմն բարևում ենք։ Հաշտեցման նա չի գը-
նում, նա երբեք չի էլ կարողանում ընդունել իր սխալները։Հիմա նա այնքան էլ լավ տեսք չունի։ Մշտապես ջղային և դժգոհ տեսքով է։
Անխնամ, ճմռթված վերնաշապիկներով։
Նույնիսկ ցնցուղի տակ երեկոյան չի մտնում, այս տեմպերով շուտով մարդիկ փախնելու են նրա կողքից։Ես չգիտեմ, թե ինչ ավարտ
կունենա մեր փորձը, բայց ես պատրաստ եմ ընդունել ցանկացած արդյունք։Եթե մենք բաժանվենք,ապա հանգիստ կապրեմ մենակս,
եթե հաշտվենք, ես միայն մի բան եմ պահանջում՝ հարգանք իմ նկատմամբ։ Իսկ եթե մեր հարաբերություններն իրենց սպառել են,
ուրեմն բարին դա է բոլորիս համար»։