Այս ՀԱՅԸ փրկել է ողջ ԽՍՀՄ-Ը. Ահա, թե ինչ բաց նամակ ՆԱ գրեց ՍՏԱԼԻՆԻՆ և ինչ պատասխան ստացավ
Օրբելիններ տոհմը ճանաչված էր դեռևս XII դարից: Նրանք հայտնի էին՝ որպես մշակութային արժեքների դեսպաններ: Տոհմի մի քանի սերունդներ ապրել են Ռուսական կայսրությունում ու ԽՍՀՄ-ում՝ զգալի ներդրում ունենալով ռուսական մշակույթի մեջ:
1920 թվականից մինչև 1951 թվականը Օրբելին աշխատել է Պետական Էրմիտաժում` սկզբում որպես ֆոնդապահ, այնուհետև Արևելքի բաժնի հիմնադիր և վարիչ, իսկ 1934 թվականից` Էրմիտաժի տնօրեն: Օրբելու գլխավոր խնդիրներից էր պահպանել Էրմիտաժի գլուխգործոցները, որ դրանք չհայտնվեն միջազգային աճուրդներում։
Նամակ Ստալինին
Այդ տարիներին ակտիվ գործունեություն էր ծավալում «Անտիկվարիատ» կառույցը, որը «մասնագիտացված էր» խորհրդային թանգարաններից արվեստի գլուխգործոցներ ընտրելու և դրանք արտասահմանում վաճառելու գործում:
1932 թվականի հոկտեմբերին Օրբելին որոշում է նամակ գրել անձամբ Ստալինին` ահանզանգելով Էրմիտաժին սպառանցող վտանգների մասին. Ստալինը պատասխանում է.
«Հարգելի ընկեր Օրբելի, ստացել եմ Ձեր նամակը։ Ստուգումը ցույց է տվել, որ «Անտիկվարիատի» հայտերը հիմնավորված չեն։ Այդ կապակցությամբ համապատասխան ատյանը պարտավորեցրել է Նարկոմվնեշտորգին ու դրա արտահանման մարմիններին՝ ձեռք չտալ Էրմիտաժի Արևելքի հատվածը։ Կարծում եմ՝ հարցը կարելի է համարել լուծված»։
Նամակից անմիջապես հետո «Անտիկավարիատի» գործունեությունը սահմանափակվել է: