Ինչպե՞ս ԼԵՎ ՏՈԼՍՏՈՅԻ աղջիկը փրկեց գաղթական ու հիվանդ ՀԱՅԵՐԻ կյանքը
Քչերին է հայտնի, որ ռուս մեծ գրող Լև Տոլստոյի դուստրը՝ Ալեքսանդրան, 1915թ․ռուս-թուրքական ռազմաճակատում աշխատել է որպես բուժքույր։ Իմանալով հայ ժողովրդին բաժին ընկած դժբախտությունների մասին՝ նա խնդրում է իրեն տեղափոխել Վան։
«Հայրս ինձ սովորեցրել է սիրել հասարակ ժողովրդին»։ 1915թ․ Ա. Տոլստոյան բժշկական ու բարոյական օգնություն է ցուցաբերել թուրք զինվորների ձեռքից տուժած հայ կանանց ու երեխաներին։
Հետո իմանալով, որ Վանում բժկական օգնության կարոտ մեծ թվով հայեր կան, Տոլստոյան խնդրեց իրեն ուղարկել այնտեղ։ Վանի հայկական համայնքը, որ հարևան քաղաքների ճակատագրին արժանանալուց խուսափելու համար ) թուրքերի դեմ գոյատևման պայքար էր մղում, նույնիսկ պարզունակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն չուներ։,
Հետագայում նա իր հուշերում գրել էր. «Ես այսպիսի տառապանքներ չեմ տեսել։ Մարդիկ զրկվել են ոչ միայն իրենց տանիքից ու ունեցվածքից, այլև կորցրել են իրենց ընտանիքները, հարազատներին ու մտերիմներին․նրանք զրկվել են ամեն ինչից»։
Տոլսոյների ընտանիքը սիրում էր հայերին ու նրանց համարում ազնվական տոհմ: Դա փաստում է նաև այն, որ հենց հայերը թաղեցին Տոլստոյին:
Իր սխրանքի և մարդկանց հանդեպ ցուցաբերած անձնվեր ծառայության համար նա պարգևատրվեց Գեորգիևյան 3-րդ և 4րդ աստիճանի շքանշաններով։
Թե՛ Հայաստանում և թե՛ Ռուսաստանում քիչ բան է հայտնի այս զարմանալի կնոջ մասին։ Գուցե դա կապված է այն փաստի հետ, որ ԽՍՀՄ-ի տարիներին Ալեքսանդրա Տոլստոյայի անունն արգելված էր։