Կյանքը նման է սուրճի, իսկ աշխատանքը՝ փողի․․․Իմաստուն առակ, որը պետք է իմանա յուրաքանչյուրը

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Կյանքը նման է սուրճի, իսկ աշխատանքը՝ փողի․․․Իմաստուն առակ, որը պետք է իմանա յուրաքանչյուրը

Կյանքը նման է սուրճի, իսկ աշխատանքը՝ փողի․․․Իմաստուն առակ, որը պետք է իմանա յուրաքանչյուրը։Առավել երջանիկ մարդիկ
ոչ թե նրանք են, ովքեր ունեն լավագույնը, այլ նրանք, ովքեր կարող անում են իրենց ունեցածից քաղել լավագույնը։

Հեղինակավոր բուհի շրջանավ արտների մի խումբ, որոնք արդեն հրաշ ալի կարիերա են արել, հյուր են գալիս իրենց պրոֆեսորին։
Այցի ժամանակ խոսք է գնում աշխատանքից. շրջանավա րտները բողոքում են բազմաթիվ դժվարություններից և կյանքի խնդիրնե-
րից։

Իր հյուրերին սուրճ առաջարկելով, պրոֆեսորը գնում է խոհանոց և վերադառնում է սուրճի ամանով և սկուտեղով,որի վրա տարբեր
բաժակներ են դրված. ապակյա, հախճապակյա, պլաստիկե, բյուրեղապակյա. մի մասը հասարակ, մյուսները՝ թանկարժեք։Երբ աշա-
կերտները վերցնում են բաժակները, պրոֆեսորն ասում է.

«Ուշադրություն դարձրեք, որ բոլորը գեղեցիկ բաժակներն են ընտրել, այն դեպքում, երբ պարզերն ու էժանագինները մնացել են։Եվ
չնայած դա նորմալ է ձեզ համար՝ ցանականալ լավագույնը ինքդ քեզ համար, բայց հենց դա է ձեր խնդիրների և սթրեսի աղբյուրը։
Հասկացեք, որ բաժակն ինքնին ձեր սուրճն ավելի լավը չի դարձնում։

Հաճախ այն պարզապես թանկ է, բայց երբեմն նույնիսկ թաքցնում է այն,ինչ մենք խմում ենք։ Իրականում, դուք ընդամենը սուրճ էիք
ուզում, այլ ոչ թե բաժակ։Բայց դուք գիտակցաբար ընտրեցիք ամենալավ բաժակները, իսկ հետո նայում էիք, թե ում ինչ բաժակ հա-
սավ։Իսկ հիմա մտածեք. կյանքը սուրճ է, իսկ աշխատանքը, փողը, դիրքը, հասարակությունը՝ բաժակներն են։

Դրանք ընդամենը գործիքներ են կյանքը պահպանելու համար։ Այն, թե ինչ բաժակ մենք ունենք, չի որոշում և չի փոխում մեր կյանքի
որակը։Երբեմն կենտրոնանալով միայն բաժակի վրա, մենք մոռանում ենք վայելել հենց

սուրճի համը։ Ամենաերջանիկ մարդիկ ոչ թե
նրանք են, որոնք ունեն ամենալավը, այլ նրանք, ովքեր կարողանում են քաղել ամենալավը այն ամենից, ինչ ունեն»։

Оцените статью