Մտա ծանոթիս տուն, իսկ նրա խոհանոցում կեղտոտ ափսեներից տեղ ու դադար չկար

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Մտա ծանոթիս տուն, իսկ նրա խոհանոցում կեղտոտ ափսեներից տեղ ու դադար չկար

Երեկ իմ հանգստյան օրն էր: Ցերեկը որոշեցի գնալ գնումների, վաղուց ուզում էի թարմացնել զգեստապահարանս: Առևտրի կենտրոնում պատահաբար հանդիպեցի իմ վաղեմի ծանոթներից մեկին, ժամանակին միասին ենք աշխատել, բայց վաղուց չէի տեսել նրան:

Կանգնած զրուցում էինք, կիսվում նորություններով, մեր կյանքում տեղի ունեցածով, երբ նա առաջարկեց գնալ իր տուն, որպեսզի հանգիստ խոսենք: Առավել ևս, որ նա ապրում է հենց կողքի շենքում: Ծանոթս ասաց, որ հազվադեպ է նման առիթ ընձեռնվում, և չի կարելի բաց թողնել այն:

Համաձայնեցի մեծ հաճույքով: Պնդեցի, որ պիտի անպայման մտնենք խանութ: Մի քանի քաղցրավենիք վերցրեցի, դե հո դատարկ ձեռքերով չէի գնալու:

Հասանք: Վաղուց չէի եղել նրա տանը: Դեռ միջանցքում կոշիկներս էի հանում, երբ ընկերուհիս գոռաց խոհանոցից.

—Վայ, ափսեները վերջացել են: Ոչ մի հատ չկա:

-Այսինքն վերջացե՞լ են, -զարմացած հարցրեցի:

Մտա խոհանոց, ու հարցերս ի սպառ վերացան: Լվացարանի մեջ, շուրջ բոլորը կեղտոտ սպասքեղեն էր:

—4 օր առաջ ջրի տաքացուցիչը փչացել է, իսկ վարպետը չի կարողանում գալ, սարքել: Ու այսպես էլ կուտակվել է:

—Բայց ախր ինչպե՞ս 4 օրվա մեջ ջուր չես տաքացրել թեյնիկով ու լվացել ափսեները…

—Չգիտեմ, դե հիմա այսպես է ստացվել: Հիմա մեզ համար բաժակ կլվանամ:

Անկեղծ ասած, ոչ սուրճ կարողացա խմել, ոչ էլ թխվածք ուտել: Մնացի 15 րոպե ու հեռացա: Բոլորիս մոտ էլ պատահում է, որ չենք հասցնում մաքրություն անել, բայց ոչ այդ աստիճանի…

Оцените статью