Ով է եղել այն թագավորը, որ մասնակցեց Տրոյայի պատերազմին ու սպանվեց Աքիլեսի ձեռքով. Գիտե՞ք, թե ով է նա
Հայկազունին Հայաստանի 29-րդ թագավորն էր։ Իշխել է մ.թ.ա 1192-1180 թվականներին։
Տրոյական պատերազմի ժամանակ Զարմայրը կողք-կողքի կռվել է Հեկտորի՝ Պրիամոսի որդու հետ։ Աքիլեսը Հեկտորին սպանելուց հետո Զարմայրը կռվել է նրա դեմ, սակայն վիրավորվել և սպանվել է ճակատամարտում: Նրա մահը մեծ հուզումներ առաջացրեց Հայաստանում և ասորական ազդեցությունից ազատվելու հույս չթողեց։
Տրոյական պատերազմն ու Տրոյայի կործանումը, որը մոտավորապես թվագրվում է մ.թ.ա 12-րդ դարով, ներկայումս մասնագետների մեծամասնությունը, վերադառնալով ավանդական տեսակետին, ավելի կոնկրետացնում են համապատասխանաբար մ.թ.ա 1190-1180 և մ.թ.ա 1180 թվականներին։
Այս տեսակետի ամենածանրակշիռ հիմնավորումներից մեկն այն է, որ Խեթական թագավորության վերջին արքա Սուպիլուլիումա Բ-ն, որը գահ է բարձրացել մ.թ.ա 1190 թվականին, գրեթե հետք չի թողել իր մասին և նրանից հետո Խեթական թագավորությունը տառացիորեն ջնջվել է պատմության թատերաբեմից։
Այս հանգամանքը ներկայումս բացատրվում է մ.թ.ա 1190-ից Բալկանյան թերակղզուց ներխուժումներ սկսած այսպես կոչված ծովի ժողովուրդների (միկենյան հույներ, աքայացիներ, փռյուգացիներ և այլն) զանգվածային ու չտեսնված ավերիչ արշավանքով, որոնք, ըստ Եգիպտոսի փարավոն Ռամզես Գ-ի (մ. թ. ա. 1184-1153) «Անալներ»-ի, կործանեցին Խեթական թագավորությունը և հենց նույն ժամանակ էլ 10 տարվա պաշարումից հետո գրավեցին Տրոյան։
Այսպիսով Զարմայրի զոհվելու տարին ևս ճշգրիտ կերպով համընկնում է այն թվականի հետ, երբ ընկել է Տրոյան։ Հետաքրքիր է նաև, որ ըստ Մխիթար Այրիվանեցու Զարմայրը իշխում էր այն ժամանակ, երբ ընկավ Տրոյան, իսկ «հռոմեացիների վրա թագավորեց Էնեասը» (մ. թ. ա. 1179-1176)։