Ի՞նչ արեց ամուսինը, երբ հասկացավ, որ կինն ամբողջությամբ ճաղատացել է․ Նրանք այլևս առաջվանը չէին

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Ի՞նչ արեց ամուսինը, երբ հասկացավ, որ կինն ամբողջությամբ ճաղատացել է․ Նրանք այլևս առաջվանը չէին

Այս համերաշխ զույգը երկար տարիներ ապրում էր ներդաշնակ ամուսնական կյանքով։ Ամուսինն ապահովում էր տան բարեկեցությունը, իսկ կինը հոգ էր տանում տան տնտեսության մասին, ստեղծելով ընտանեկան ջերմ մթնոլորտ։ Զույգն արդեն վաղուց ամուսնացրել էր իրենց որդուն և դստերը, ուստի այս տարիքում նրանք իրենց ժամանակն ամբողջությամբ նվիրում էին միմյանց։

Տարիները  թողնում էին իրենց հետքը։ Կլառան այլևս առաջվանը չէր, տարիների ընթացքում նրա գեղեցիկ դեմքին հայտնվել էին մանր կնճիռներ և նա գնալով կորցնում էր վարսերը։ Զգալի մազաթափությանը նրան անհանգստություն էր պատճառում, ուստի այդ խնդրով նա գնում է բժշկի մոտ։ Բժիշկը հայտնում է, որ որոշ ժամանակ անց նա ամբողջությամբ կճաղատանա, խնդիրը լուրջ է, իսկ բուժում այս հազվադեպ հանդիպող հիվանդության համար գոյություն չունի։

Ժամանակն անցնում է և Կլառան իսկապես ճաղատանում է, նա չի կարողանում կրել կեղծամներ և դիմել այլ միջոցների, քանզի ունենում է մաշկային խնդիր, ինչն իր մոտ ցանով է արտահայտվում։  Ճաղատության  խնդրի հայտնվելուն պես զույգի խաղաղ ընտանեկան կյանքը փոխվում է, Կլառան շատ դյուրագրգիռ ու կռվարար է դառնում և մշտապես վեճի է բռնվում ամուսնու հետ։ Կնոջ ներքին անհաշտությունն անդրադառնում է նաև շրջապատի այլ մարդկանց վրա։

Մի օր ամուսինը գալիս է և տեղեկացնում կնոջը, որ հրավիրված են կորպորատիվ հավաքույթի, որին աշխատակիցները պետք է ներկա գտնվեն զույգերով։ Կլառան հրաժարվում է գալ, քանզի կոմպլեքսավորվում էր իր ճաղատությունից, սակայն ի վերջո ամուսինը համոզում է նրան։

Երեկույթի օրը Կլառան տան հայելու դիմաց տխուր տրամադրությամբ դիմահարդարվում էր , երբ հանկարծ ներս է մտնում ամուսինը՝ լիովին սափրված գլխով, նա գրկում է Կլառային և ասում․ «Ես սիրել եմ քեզ ու միշտ կսիրեմ, դու ինձ համար միշտ իմ գեղեցկուհի Կլառան ես»։ Կլառան չի կարողանում զսպել արցունքներն ու այդ պահին նոր գիտակցում է, թե ինչ անգին պարգև ունի և, որ ինքը երբեք մենակ չի եղել, քանի որ ունի իրեն խենթի պես սիրող ամուսին։

Այդ օրը Կլառայի համար դառնում է մեծ դաս և նա հասկանում է, որ երբեք չպետք է նեղացնել ու վհատեցնել այն մարդուն, ով քեզ սեփական կյանքից առավել է սիրում։

Оцените статью