Լաուրան ապրում էր Վոլգոգրադում, իր երկու մանկահասկան երեխաների և ամուսնու հետ։ Ամուսինը չուներ մշտական աշխատանք,
հիմնականում զբաղվում էր շինարարությամբ։ Ընտանիքի ֆինանսական վիճակն այնքան էլ լավ չէր, ինչը բազում խնդիրների ու անախորժությունների առիթ էր դառնում։ Արդյունքում վատացել էին ամուսինների հարաբերություննները, նրանք սկսել էին թշնամաբար վերաբերվել միմյանց։
Ֆինանսական ծանր վիճակը մի փոքր թեթևացնելու համար Լաուրան որոշեց երեխաներին տանել մանկապարտեզ ու ընդունվել աշխատանքի։ Որոշ ժամանակ անց նա սկսեց աշխատել հաշվապահական գրասենյակում։ Այնտեղ ծանոթացավ Ալեքսի հետ, ով իր գործընկերն էր։ Նրանք սկսեցին շփվել ավելի շատ, քան սովորական գործընկերները։ Արդյունքում նրանց միջև սիրավեպ սկսվեց։ Նրանց թվում էր, թե իրենք ստեղծված են միմյանց համար ու պահի ազդեցության տակ որոշեցին թողնել իրենց ընտանիքները և փախչել։
Ալեքսը թողեց իր կնոջն ու տղային, հավաքեց իրերն ու հեռացավ, իսկ Լաուրան նամակ գրեց ամուսնուն, խնդրեց լավ նայել երեխաներին ու անհետացավ։ Սկզբում նրանց մոտ ամեն ինչ հրաշալի էր, բայց որոշ ժամանակ անց կենցաղն ու խնդիրներն իրենց զգացնել տվեցին և «երկնային սերը», որը թևեր էր տվել Լաուրային ու Ալեքսին, չքացավ։ Նրանք սկսեցին չհանդուրժել մեկը մյուսին, քանի որ հասկնում էին, թե ինչ մեծ սխալ են արել թողնելով իրենց ընտանիքներն ու երեխաներին։
Չորս ամիս անց Լաուրան ու Ալեքսը որոշեցին կրկին վերադառնալ իրենց ընտանիքներ։ Ո՛չ Լաուրայի ամուսինը, և ո՛չ էլ Ալեքսի կինը չներեցին նրանց։ Լաուրան միայն այդ ժամանակ հասկացավ, թե ինչքան երջանիկ էր ինքն այն ժամանակ իր ամուսնու և երեխաների հետ։ Բայց արդեն ուշ էր։