Անուշը ընտանիքի հետ ապրում էր Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում: Նրանք վաղուց էին այնտեղ ապրում, Անուշն ու
եղբայրները հենց այնտեղ էլ ծնվել ու մեծացել էին: Անուշը արդեն 26 տարեկան էր, աշխատում էր՝ վաճառքի մենեջեր արտահանմամբ զբաղվող ընկերություններից մեկում: Մի օր աշխատանքի գնալիս փողոցն էր անցնում, երբ դիմացից մի երեխա՝ մոտ 4-5 տարեկան, թողեց մոր ձեռքը ու վազեց դեպի փողոց: Անուշը վազեց ու գրկեց երեխային դուրս բերելով մայթեզր, այլապես բեռնատարի հարվածից չէր փրկվի երեխան: Այդ ընթացքում փողոցում մեծ աժիոտաժ սկսվեց, երեխայի մայրը վազելով ու բղավելով փողոցն էր անցնում:
Երբ հասավ երեխային, գրկեց նրան ու շնորհակալություն հայտնեց Անուշին: Հարցրեց նրա անունը, քանի որ ուզում էր ինչ-որ կերպ շնորհակալություն հայտնել երեխայի կյանքը փրկելու համար: Երբ Անուշն ասաց անունը, թուրք կինը միանգամից այլայլվեց, արհամարհական թքեց գետնին ու ասաց. «եթե քո նման կեղտոտ հայը կանգնած չլիներ մեր դիմացը, նման դժբախտություն չէր լինի, ձեզ՝ հայերիդ հանդիպելը, միշտ էլ վատ նշան է»:
Անուշը ուղղակի ապշել էր այդ խոսքերից, բայց ամեն դեպքում ասաց իր ասելիքը.
«Տիկին, ես, եթե նույնիսկ նախօրոք էլ իմանայի, որ երեխան թուրք է, միևնույնն է կփրկեի նրան, քանի որ հայ եմ ու իմ գեներում չի հոսում արնախում թուրքի արյուն, ովքեր 1915 չխնայեցին ոչ մայր, ոչ մանուկ»: Այս խոսքերից հետո թուրք կինը ձայն չհանեց ու նվաստացած հեռացավ, քանի որ ամբողջ փողոցը լսեց, թե ինչպես Անուշը ստորացրեց նրանց:
Թուրքը մնում է թուրք, եթե նույնիսկ կան հատուկենտ մարդիկ, ովքեր նեյտրալ են վերաբերվում հայերին, միևնույնն է, այն բարդույթը, որ իրենց պապերը ոչնչացրել են 1,5 միլիոն հայի, միշտ հետապնդում է իրենց՝ հատկապես հայի տեսնելիս: Իսկ հակառակ պարագայում, հավանաբար հայի երեխայի ճակատագիրը այլ կլիներ, եթե Անուշի փոխարեն հայերին ատող թուրք լիներ: