Պարզվում է՝ խորհրդային ամենասիրված դերասաններից մեկի՝ Ռոդիոն Նահապետովի հայրը ՀԱՅ է

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Պարզվում է՝ խորհրդային ամենասիրված դերասաններից մեկի՝ Ռոդիոն Նահապետովի հայրը ՀԱՅ է

Լեգենդար Ռոդիոն Նահապետովը 1960-1980 թվականների խորհրդային ամենասիրված դերասաններից և ռեժիսորներից է:

Մեր հերոսը հայտնի դարձավ երկու դերերով՝ ինժեներ Գենայի դերը ռեժիսոր Վասիլի Շուկշինի «Այսպիսի տղա է ապրում» (1964) և երիտասարդ պոետ Կոլյա Տերենտևի դերը ռեժիսորներ Բորիս Գրիգորևի և Հուրի Շվիրյովի «Առաջին ձյունը» (1964) ֆիլմում։ Հենց այդ ժամանակ նա նկարահանվեց ևս մեկ՝ ռեժիսոր Մառլեն Խուցիևի «Ես 20 տարեկան եմ» ֆիլմում, որը պատմում էր 1960-ական թվականների երիտասարդության մասին:

Դերասանական բնածին շնորհը Ռոդիոնին թույլ տվեց էկրաններին մարմնավորել ցանկացած կերպար և դեր՝ դրամատիկականից մինչև կատակերգական:

1970-ականներին մեր հերոսի հաջողությունն այնքան մեծ էր, որ Նահապետովը կարող էր միաժամանակ նկարահանվել երկու-երեք ֆիլմում։ Կինոթատրոններում նրա մասնակցությամբ յուրաքանչյուր ֆիլմի համար երկրպագուների անփոփոխ հերթ էր շարվում։

Որպես կայացած դերասան՝ Ռոդիոն Նահապետովը որոշեց զբաղվել ռեժիսուրայով։ Առաջին ռեժիսորական աշխատանքները կարճամետրաժ «Հիշո՞ւմ ես» և «Գինի խատուտիկներից» ֆիլմերն էին (1972)։ Առաջին ֆիլմը հիմնված է ռեժիսորի՝ մանկատանն ապրելու ժամանակվա անձնական հիշողությունների վրա։ Երկրորդը՝ Ռեյ Բրեդբերիի համանուն պատմվածքի երաժշտական էկրանավորումն է:

Նահապետովի առաջին լիամետրաժ ռեժիսորական աշխատանքը «Քեզ հետ և առանց քեզ» (1973) ֆիլմն է, որը նա 1975 թվականին ներկայացրեց Սան Ֆրանցիսկոյի Միջազգային կինոփառատոնում և որն ավելի ուշ Բելգիայի «Ֆեմինա» ամենամյա ֆիլմադիտման ժամանակ ստացավ մրցանակ: Ֆիլմը պատմում է Մարինա Նեյոլովայի և Յուոզաս Բուդրայտիսի հերոսների սիրո պատմության մասին:

Ռոդիոն Նահապետովի երկրորդ ֆիլմը՝ «Աշխարհի վերջը» (1975), Լյուբլյանի «Մարդ-աշխատանք-ստեղծագործություն» միջազգային կինոֆորումի ժամանակ 1976 թվականին ստացավ Մեծ մրցանակ։ Ֆիլմը բազում ուղղումների ենթարկվեց և դժվարությամբ էկրան բարձրացավ, սակայն մեծ հաջողություն ունեցավ հանդիսատեսի շրջանում։ Գլխավոր դերը խաղաց Վերա Գլագոլևան, ով արդյունքում դարձավ ռեժիսորի կինը։

Նահապետովի ռեժիսորական աշխատանքների գլխավոր թեման սերն էր, պայքարը ժամանակի հետ, հույսի պահպանումը կամ էլ հանգամանքների բերումով դրա կորուստը։

Բացի այդ, մեր հոդվածի հերոսը կարողացավ նվաճել Հոլիվուդը (հազվագյուտ բան խորհրդային դերասանների համար): Նա նկարահանվել է իր համար անսպասելի գիտաֆանտաստիկ ֆիլմերում:

Որպես ռեժիսոր՝ Ռոդիոնը արտասահմանում ստեղծեց «Ռուսները հրեշտակների քաղաքում» հայտնի դետեկտիվ սերիալը, որը պատմում է նախկին ԽՍՀՄ-ից ներգաղթյալների կյանքի մասին Լոս Անջելեսում, որտեղ հենց ինքը խաղաց գլխավոր դերը։

Կալիֆորնիայի նույն վայրում Նահապետովը նկարահանել է նաև «Մահացու ուժ» ոստիկանական սերիալի երեք դրվագ:

Ռոդիոն Նախապետովի ազգությունը

Մեր հերոսի իսկական ազգությունը ոչ բոլորին է հայտնի։

Ռոդիոն Նահապետովը ծնվել է 1944 թվականին Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Պյատիխատկի քաղաքում, ռմբակոծությունների ժամանակ, մի տանը, որտեղ պատսպարվել էր մայրը՝ Ռոդինա ընդհատակյա կազմակերպության կապավորը։

Ռոդիոնի մայրը

Ավելի ուշ Ռոդիոն Նահապետովը հիշում է.

Իմ ծնվելուց առաջ, մայրս հատուկ հանձնարարություն ստացավ. անհրաժեշտ էր անցնել ռազմաճակատը և պարտիզանների կողմից կարևոր տեղեկություններ փոխանցել գործող բանակին։ Ճանապարհին մայրս դժվար փորձությունների միջով անցավ. մահապատժի դատապարտվեց, փախուստի դիմեց համակենտրոնացման ճամբարից, կատարեց հանձնարարությունը, իսկ վերադառնալիս Պյատիխատկա քաղաքում ընկավ սոսկալի ռմբակոծության տակ։ Հենց այդ ռմբակոծության ժամանակ էլ ծնվեցի ես։ Մայրս ստիպված էր ինձ ծածկել բարձով՝ պաշտպանելով քարերից և բեկորներից, որոնք թափվում էին չորս կողմից…

Այստեղ, պարտիզանների շարքում, Գալինան հանդիպեց իր սիրեցյալին՝ հայ Ռաֆայել Նահապետովին (Նահապետյան), ով մինչ պատերազմը երկրաբան էր աշխատել։

Ռոդիոնի հայրը

Իսկ 1941 թվականին նրան կանչեցին ռազմաճակատ ու ճակատագրի բերումովհայտնվեց Ուկրաինայում։ Նրան ունեցան Ռոդիոոնին:

Իսկ ինչու՞ դերասանին կոչեցին Ռոդիոն:

Նահապետովի մայրը զգացմունքային պոռթկման ազդեցության տակ որդուն անվանեց «Ռոդինա» (ռուս.՝ Родина — հայրենիք) պարտիզանական ջոկատի պատվին։ Դպրոցում նրան հակիրճ անվանում էին Ռադիկ։ Ավելի ուշ, երբ Նահապետովն անձնագիր էր ստանում, Դնեպրոպետրովսկի անձնագրային բաժնում անվան վերջին տառը հանեցին և համարելով, որ Ռոդինա անունը իգական անուն է, նրան գրանցեցին արական անունով՝ որպես Ռոդին: «Առաջին ձյունը» ֆիլմի նկարահանումներից հետո խմբագիրը, նայելով տիտղոսագրերը, համարեց, որ վրիպակ է տեղի ունեցել և ուղղեց դերասանի անունը՝ ավելացնելով ո տառը՝ Ռոդիոն։ Այսպես, Ռոդինա Նահապետովը դարձավ Ռոդիոն Նահապետով:

Ավաղ, Գալինան ու Ռաֆայելը չէին կարող միասին լինել։ Պատերազմից հետո հայրը մեկնում է Հայաստան, որտեղ նրան սպասում էր առաջին օրինական հայ ընտանիքը։ Սակայն նա իր հայկական հայտնի ազգանունը փոխանցել է որդուն։

Ես հպարտ եմ, որ հայրս հայ ժողովրդից էր։ Չնայած, ավաղ, ես ինքս հայկական արմատներից հեռու եմ մեծացել: Բայց, ճիշտն ասած, հենց իմ հայկական ազգանունն է օգնել ինձ հոլիվուդյան կարիերայում։ Տեղի հայերը, տեսնելով, որ հայկական ազգանուն ունեմ, անմիջապես շտապեցին օգնելու… Օրինակ, ինձ օգնեց անձամբ Metro-Goldwyn-Mayer ստուդիայի սեփականատեր, ամերիկահայ Քըրք Քըրքորյանը։

Մեր հերոսը բազմիցս եղել է իր Հայաստանում, որտեղ նրան միշտ ընդունել են մեծ ջերմությամբ: Եվ նույնիսկ այստեղ նկարահանել է «Իմ մեծ հայկական հարսանիքը» լեգենդար սերիալը: Ռոդիոնը նաև այցելել է հոր շիրիմին:

Rate article