Այս հայ տատիկը մենակ էր ապրում, բայց նա ամեն օր տարբեր ուտեստներ էր պատրաստում ու սպասում. Տեսեք, թե ում համար էր տատիկը այդքան ուտելիք պատրաստում
Արշալույս տատը 83 տարեկան էր, նա արդեն 10 տարուց ավել էր, ինչ մենակ էր ապրում իր հայրենի գյուղում՝ Խաչարձանում, որը Տավուշի մարզում էր գտնվում՝ Դիլիջան քաղաքին մոտ:: Արշալույս տատը 2 որդի և 1 դուստր ուներ: Որդիները վաղուց ընտանիքների հետ տեղափոխվել էին արտերկիր՝ աշխատելու, ապա նաև հաստատվեցին բնակվելու: Իսկ դուստրն ամուսնացել էր Երևանում և հաճախակի չէր կարողանում այցելել մորը, մի քանի ամիսը մեկ էր գնում մայրիկին տեսության: Արշալույս տատը 7 թոռ ուներ, որից 4-ը տղա էին: Նա շատ էր սիրում ու կարոտում թոռներին:
Արշալույս տատիկը գյուղում հայտնի է իր համեղ «ձեռքով»: Չկա մեկը, որ ուտի նրա պատրաստած՝ թեկուզ ամենապարզ բանը՝ ձվածեղը, ու չգոհանա համից: Այս 10-ը տարիների ընթացքում, ինչ Արշալույս տատիկը մենակ էր ապրում, չէր հրաժարվում իր սովորությունից ու ամեն օր տարբեր ուտեստներ էր պատրաստում, որոնց մեծ մասը չէր գնում խանութից: Հավ ու կով էր պահում, ձու ու կաթնամթերք միշտ ուներ, մնացածն էլ այգու մրգերն ու բանջարաեղենն էին: Ի՞նչ աներ. աշխատասեր կին էր ու սիրում էր հող մշակել: Դա էլ ուժ էր տալիս միայնակ դիմանալուն: Այնքան աշխատասեր էր, որ տարվա վերջին 3 երեխաների համար էլ առանձին բաժին էր դնում իր պատրաստած չրեղենից, մուրաբաներից ու պահածոներից: Իսկ բակի պարանին միշտ կարելի էր տեսնել ընկույզով սուջուխները՝ իր ձեռքերով խատրաստված և կախված չորանալու, և ավելուկի հյուսքերը:
Չնայած, որ նա մենակ էր ապրում, ամեն օր մի մեծ ընտանիքի համար ուտեստներ էր սարքում ու սպասում: Մի օր հարևաններից մեկը հարցրեց Արշալույս տատին, թե ափսոս չէ, այդքան ուտելիք, որ սարքում է հասցնում է ուտել, չի՞ փչանում: Արշալույս տատն էլ պատասխանեց.
«Հասմիկ ջան, դու գիտես չէ՞ իմ բալեքը երկրում չեն, աղջկաս էլ ուշ ուշ եմ տեսնում, բայց որ էստեղ լինեին, մեկ է պիտի անեի նույնը, հիմա անում եմ, իրենց փոխարեն ուրիշ երկրներից տուրիստներ են անցնում, հրավիրում եմ հյուրասիրում եմ՝ մտածելով, որ դրսում իմ երեխեքին էլ լավ կնայեն, Աստված էլ իմ արածով, երեխեքիս առաջ կբերի»:
Ինչպե՞ս փոխվեց թուրք Յուսուֆի կյանքը, երբ նա իմացավ, որ հայուհու ծոռ է
Նոր լուսանկարներ Սուրեն Պապիկյանի ամուսնության արարողությունից․ գաթա, տարոսիկներ, հարսի ծաղկեփունջ և ոչ միայն