Տարեց կինը դիմեց բուժքրոջը մի տարօրինակ խնդրանքով. «Խնդրում եմ կտրիր ձեռքիս եղունգները». Գիտե՞ք ինչ տեղի ունեցավ հետո

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Տարեց կինը դիմեց բուժքրոջը մի տարօրինակ խնդրանքով. «Խնդրում եմ կտրիր ձեռքիս եղունգները». գիտե՞ք ինչ տեղի ունեցավ հետո

 

Տարեց մարդիկ շատ զգացմունքային են, դյուրազգաց ու փխրուն: Նրանք բոլորը,այնպես,ինչպես երիտասարդ տարիներին,տարբեր կարիքներ ունեն, բայց շատ դեպքերում ամաչում են բարձրաձայնել դրանց մասին:

Իրականում տարեց մարդուն ժպտալու համար այնքան էլ շատ բան պետք չի: Այս պատմությունը շատ լավ է ներկայացնում այդ մարդկանց ներաշխարհը: Իրականում անհրաժեշտ է շատ զգույշ և նրբանկատ լինել տարեց մարդկանց հետ:

Բրենդալին Մեյ Պորտերը ծերանոցում բուժքույր է աշխատում: Ծերերից շատերը չափազանց ամաչկոտ են ու այդ պատճառով ինչ-որ բան խնդրում են ծայրահեղ դեպքում:

Վերջերս ծերանոց եկած մի տարեց կին խնդրեց Բրենդալինին կտրել իր ձեռքերի եղունգները: Երբ աղջիկն առաջարկեց եղունգները լաքապատել, կինը չհամաձայնվեց:
Ահա թե ինչ գրեց աղջիկն այդ պատմության մասին.

«Այսօր ես կարգի էի բերում մեր ծերանոցի կանանցից մեկի եղունգները ու երբ ցանկացա լաքապատել,նա կատեգորիկ հրաժարվեց: Նա շատ ամաչում էր իր ձեռքերի տեսքից ու ասաց ,որ քանի որ ձեռքերը գեղեցիկ չեն, չի ուզում դրանց վրա ուշադրություն գրավել:

Տարեց կնոջ ձեռքերը պատված էին տարիքային պիգմենտներով ու կնճիռներով,բայց նա վերջապես համաձայնվեց գոնե թափանցիկ լաքով պատել:

Բուժքույրը երկար մտածելուց հետո կնոջն ասաց, որ նրա ձեռքերը հիասքանչ են: Դրանք պատմում են մի ողջ կյանքի պատմություն:

Դրանք պատմում են սիրո ու հոգատարության մասին: Դրանք դիպել են իրենց սիրելի մարդկանց,ում համար հիմա էլ շատ ցանկալի են»:

Նրա ջերմ խոսքերը խորը հետք թողեցին կնոջ հոգում:

Դրանից հետո նա համաձայնեց բաց վարդագույն լաք քսել:
Նրա գրառումը մեծ անդրադարձ ունեցավ ու շատ մարդիկ արձագանքեցին:

Ոմանք նույնիսկ ուղարկեցին իրենց սիրելիների ձեռքերի լուսանկարները.և դրանք բոլորը հիանալի տեսք ունեին:

Հապա նայեք.

Оцените статью