2տարեկան երեխան փրկել է մայրիկի կյանքը ֆեյսբուքի շնորհիվ․ Ահա, թե ինչպես
2 ամյա աղջիկը մեսսինջեռի զանգի միջոցով փրկել է մորը՝ մահից։Երբ 28- ամյա Սամանտան կորցրեց գիտակցությունը և ընկավ իրենց խոհանոցի հատակին, փոքրիկ Սոֆին չվախեցավ և չկորցրեց իրեն։
Նա վերցրել է մոր հեռախոսն ու ֆեյսբուքի մոսսինջեռ հավելվածի միջոցով գտել տատիկի նկարն ու քանի, որ տեսել էր մայրն ինչպես է զանգում տատիկին նույն կերպ էլ ինքն է զանգել։
Սամանտայի մայրն իրենց հարևան քաղաքում էր բնակվում։ Այն իրենց քաղաքից 250կմ հեռավորության վրա էր գտնվում։
Տատիկը զանգին պատասխանելուց անակնկալի է եկել, տեսնելով փոքրիկին առանց Սամանտայի։Տատիկի հարցին << Ու՞ր է մայրիկը>>, փոքրիկ Սոֆին պատասխանում է<< Մայրիկը վատ է>> և ցույց է տալիս մորը հատակին ընկած։
Տատիկն իսկույն զանգահարում է փրկարար ծառայություն։ Նրանք Սամանտային հիվանդանոց են տանում և այնտեղ հետազոտություն-ներից հետո պարզում են, որ Սամանտան գիտակցությունը կորցրել է ջրազրկման հետևանքով, ինչն էլ ինֆեկցիոն հիվանդության արդյունք է։Սամանտան լիովին ապաքինվելուց հետո վերադառնում է տուն, որտեղ նրան սպասում է <<բժշկուհի>>Սոֆին։ Նա դրանից հետո էլ անչափ հոգատար է մայրիկի հանդեպ և նարան ուղեկցում է ամենուր։
Սամանտան պատմել է , որ Սոֆիի հեը մի անգամ հաղորդում է դիտել << ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ >> ; վերաբերյալ և ենթադրում է, որ փոքրիկն այդ հաղորդման շնորհիվ է, որ կարողացել է ճիշտ դրսևորել իրեն։Հիմա Փոքրիկ Սոֆին ունի նաև եղբայր ում հանդեպ շատ ուշադիր ու հոգատար է։