Հայուհի, որը բարձր է պահել հայի «անունն» ամբողջ աշխարհում․ Իմացեք, թե ով է նա

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Հայուհի, որը բարձր է պահել հայի «անունն» ամբողջ աշխարհում․ Իմացեք, թե ով է նա

Վիկտորիան այն հայուհիներից է, ով ծնված չլինելով Հայաստանում , միշտ կապված է եղել հայերի և հայրենիքի հետ։ Վիտորիա Աղանուրն իտալահայ բանաստեղծուհի էր, որի գործերը նրան դասում են Իտալիայի նշանավորագույն կին գրողների շարքը։

Ծնվել է Պադովայի հայկական ազնվական ընտանիքում, նախքան Նեապոլ տեղափոխվելը, ապրել է «Հայոց տանը» (“Casa degli armeni”)։ Նրա հայրը Հնդկաստանից էր, սակայն տեղափոխվել էր Եվրոպա՝ սկզբից բնակություն հաստատելով Փարիզում, հետագայում տեղափոխվելով Իտալիա՝ հայ կաթոլիկ հոգեւորականությանը՝ Մխիթարյաններին մոտ լինելու համար, որոնց վանքը Վենետիկի Սուրբ Ղազար կղզում էր։

Վիտորիայի ուսուցիչը եղել է իտալացի գրող Ջիակոմո Ձանելլան, որը տպավորված է մնացել նրա վաղ գործերից եւ հորդորել է Վիտորիային շարունակել գրել։ Աղանուրն իր  բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Հավերժական լեգենդը»   տպագրել  է 45 տարեկանում՝ ձոնելով այն մոր հիշատակին։  Չնայած նրա անհանգստություններին , որ կարող է գիրքն այդքան էլ լավ չնկալվել , գիրքը շատ լավ ընդունվեց։

Բենեդետո Կրոչեն , ով իտալացի հայտնի փիլիսոփա , մտավորական ու քննադատ էր , Ախանուրի ստեղ ծագործությւոնների մասին խոսելիս ասել է, դրանք «ամենաչքնաղն են իտալուհու կողմից երբեւէ գրվածներից»։ Իր առաջին ստեղծագործության դրական ընդունելությունից ոգեւորված՝ Վիտորիան տպագրել է իր երկրորդ գիրքը՝ «Նոր քնարերգությունը»։

Չնայած  հարուստ  կյանքին՝ Աղանուրն ընկճված անհատականություն է ունեցել, ինչն արտահայտվել է նրա ստեղծագործություններում։ Նրա պոեմներն ու նամակները դեպի ազատություն տանող ուղիներ էին՝ իր մելամաղձության ճահիճը մեղմացնելու համար։ Մոր մահը խորապես ցնցեց նրան, սակայն իտալացի ազնվական Գվիդո Պոմպիլի հետ ամուսնությունը նոր կյանք հաղորդեց Վիտորիա Աղանուրին։

Աղանուրը հանկարծակի վախճանվել է քաղցկեղից։ Ամուսինը, չդիմանալով վշտին, նույն օրն ինքնասպան է եղել։

Оцените статью