Այս ադրբեջանցին տարիներ շարունակ ապրել և սովորել է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. Գիտե՞ք, թե ով է նա և ինչով է զբաղվում հիմա
Լուսանկարի տղամարդու անունը Շահին է՝ Ադրբեջանի ԱԱԾ աշխատակից, կոչումով լեյտենանտ կամ ավագ-լեյտենանտ:
Շահինը Մինչև 1989 թվականը բնակվել է Հայաստանի Մասիս քաղաքում, հաճախել է տեղի դպրոցներից մեկը՝ մինչև 3-րդ դասարան: Մոտ 40 տարեկան է: Այժմ բնակվում է Բաքվում: Աշխատանքին զուգահեռ ունի նաև բիզնես՝ շուկայում տաղավարներ, որոնք վարձով է տալիս, վարում է Մերսեդես մակնիշի E դասի մեքենա:
Սիրում է հայ գրականությունը: Պարույր Սևակի բանաստեղծությունների սիրահար է, քնից հանես՝ քնաթաթախ, որ բանաստեղծությունը ասես, տեղում կարտասանի:
Պաշտոնի և փողի համար պատրաստ է ցանկացածին հաճոյանալու, չունի ոչ մի սրբություն. եթե վաղը Հայաստանից առաջարկ ունենա, որ այստեղ ավելի լավ պայմաններ կստեղծեն իր համար, ապա առանց մտածելու կգա Հայաստան:
Ծառայում է Ադրբեջանի իշխանությանը, սակայն չի ընդունում Իլհամ Ալիևին ու նրա ղեկավարությունը, պարզապես շատ ադրբեջանցիների նման, այլ ելք չունենալով, ձայն չի կարողանում հանել: