Այս ՀԱՅ ԲԺԻՇԿԸ փրկեց եգիպտացի զորավար Մուհամմադ Ալիի զորքին. Միայն իմանաք, թե նա ինչ կապ ունի ՀԱՅ երգչուհի Գոհար Գասպարյանի հետ 

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Այս ՀԱՅ ԲԺԻՇԿԸ փրկեց եգիպտացի զորավար Մուհամմադ Ալիի զորքին. Միայն իմանաք, թե նա ինչ կապ ունի ՀԱՅ երգչուհի Գոհար Գասպարյանի հետ

Հայ օպերային արվեստի մեծագույն վարպետ, քնարակոլորատուրային սոպրանո, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, սոցիալիստական աշխատանքի հերոս Գոհար Գասպարյանը ծնվել է 1924 թվականին Կահիրեում, Միքայել և Արուսյակ Խաչատուրյանների երաժշտասեր ընտանիքում։

Գոհարի հետ կապված մի հետաքրքիրք պատմություն կա, որը դուք հավանաբար չգիտեք.

19-րդ դարի սկզբին թուրքերի և եգիպտացիների մեջ առաջին պատերազմն էր: Եգիպտացի զորքի զորավարը Մուհամմադ Ալին էր, ով կարողացել էր հասնել մինչև Խարբերդ, Չնքուշ գյուղ։ Պատերազմի ընթացքում եգիպտացի զինվորները հիվանդանում են և վարակվում այդ շրջանում շատ տարածված տիֆի համաճարակով։ Տեղացի մեծահարուստ Խաչատուր էֆենդիի տղաներից մեկը՝ Միշել Խաչատուրյանը, ով բժիշկ էր, օգնության է հասնում Մուհամմադ Ալիի զորքին և փրկում շատ ու շատ զինվորների կյանքեր:

Պարզվում է, որ այդ հայ բժիշկը Գոհար Գասպարյանի հոր պապն էր: Նա Գերմանիայում էր ուսանել, այդ պատճառով կարողանում է բուժել հիվանդ զինվորներին։

Օսմանյան կայսրության և Եգիպտոսի միջև կնքվում է հաշտության պայմանագիր, ինչից հետո եգիպտական բանակը վերադառնում է հայրենիք։ Մուհամմադ Ալին ցանկանում էր պարգևատրել երիտասարդ բժշկին իր կատարած ծառայությունների դիմաց, սակայն նա հրաժարվում է՝ խնդրելով իրեն և իր ընտանիքը իրենց հետ տանել Կահիրե։ Այնուհետև նա ծառայության է անցնում որպես պալատական բժիշկ և ամուսնանում սուլթան Հուսեյնի քրոջ՝ Ջավհարի հետ:

Գոհար Գասպարյանի մանկությունն անցել է Նեղոսի ափամերձ Շարկիա գյուղաքաղաքի հենց այն տանը, որը սուլթան Հուսեյնը կառուցել էր իր քրոջ համար և որպես օժիտ տվել էր 30 ուղտ։ Եռահարկ շքեղ տունը՝ իր 100 հա կալվածքով, բամբակի պլանտացիաներով, 200-ի չափ ծառաներով ու բանվորներով հանդերձ, մնացին Գոհարի մանկության հիշողության անբաժանելի մասը։

Оцените статью