Իմանալով, որ երրորդ երեխան էլ է աղջիկ ծնվել, հայրը նրան նետեց աղբարկղը․ Տեսեք, թե ինչ արեց աղջիկը տարիներ անց
Հայաստանում, ցավոք , սեռով պայմանավորված հղիությունները շատ-շատ են ։ Հայ մշակույթի մեջ, հայ ընտանիքների մեջ չգիտես ինչու ընդունված է, որ պարտադիր պետք է տղա երեխաներ ունենան։ Ու եթե հանկարծ պատահում է , որ մի քանի աղջիկ է ծնվում , այ էդտեղ սկսվում է իսկական պատերազմ։ Ուրախալի փաստ է , որ ներկայիս երիտասարդության մտածելակերպը փոխվել է և երեխան լինի աղջիկ թե՛ տղա չի մեծանում և դաստիարակվում այդ ոգով։
Արմինեն հղի էր , սպասում էր իր երրորդ երեխային։ Առաջին երկուսը հրաշք աղջնակներ էին , գեղեցկադեմ , համով երեխեք։ Ցավոք նա այնպիսի ընտանիքում էր հարս գնացել , որտեղ պարտադիր պետք է տղա ծնվեր։ Արմինեն , երբ իմացավ իր երրորդ հղիության մասին , նա նույնիսկ վախենում էր ամուսնուն հայտնել այդ հրաշք լուրը։ Հակոբը, ով մեծացել էր հենց այդ բարքերի մեջ, որ ինքը պարտադիր պետք է տղա ունենա , լսելով Արմինեի հղիության մասին , մի բան ասեց ՝
-Եթե նորից աղջիկ լինի , մենք չենք պահի այդ երեխային։
Այդ պահին կարծես սառը ջուր լցրեցին Արմինեի գլխին, նա պարզապես քարացել էր։ Կողքին կանգնած էին երկու հրաշամանուկ աղջիկները , ովքեր իրենց անմեղ աչուկներով նայում ու չէին հասկանում ինչ է կատարվում։
Սակայն, Արմինեն, ով հոգեպես շատ ծանր վիճակում էր , հույս ուներ, որ տղա երեխա կծնվի ․․․
Եկավ այդ օրը ․․․Արմինեն լսեց բալիկի առաջին ճիչը , գրկեց բալիկին և այդ պահին նա ամենաերջանիկն էր ․․․ մինչ հաջորդ վարկյանին հասկացավ , որ աղջիկ է ծնվել ․․․
Տուն հասնելուց ու վեճերից հետո, փոքրիկ Լյուսեն, ում անունը միայն մայրը գիտեր (նրան անվանել էր Լուսե ) տոպրակի մեջ փաթաթված հայտնվեց աղբանոցում ․․․
Թե ինչ ապրումներ է ունեցել ու ինչ կյանքով, ինչ վախերով է Արմինեն մեծացրել իր երկու աղջիկներին , կարծում եմ ավելորդ է ներկայացնել ․․․
25 տարի անց այն նույն փոքրիկ Լյուսեն , արդեն շքեղ օրիորդը փնտրում էր իր կենսաբանական ծնողներին։ Նրան որդեգրած մարդիկ, ովքեր ունևոր էին , պահել էին աղջկան , ուսման տվել , սիրել սեփական երեխայի պես , սակայն նրանից գաղտնի չէին պահել իրականությունը։ Եվ նա , շատ փորձերից հետո գտավ ծնողներին։ Մայրն ու քույրերն ապրում էին փոքրիկ տնակում , հեռավոր գյուղերից մեկում , ապրում էին սովորական գյուղական կյանքով , օրվա հացի փողն էին աշխատում։ Իսկ հայրը դեռ շարունակում էր բռնանալ , խմել ու կռիվներ սարքել ․․․ Աղջիկները հասցնում էին վաստակել միայն հոր խմիչքի գումարը ։
Լուսեն մտավ տուն , որպես անծանոթ , լավ իմանալով , որ իր մայրն է դիմացը նստած ։ Նա սկսեց հարցուփորձ անել , խոսել ընտանիքի դժվարություններից ։ Արմինեն , չհասկանալով թե ինչպես, պատմեց անծանոթ աղջկան ամեն ինչ , միգուցե ներքին զգացողություններն էին նրան ստիպում պատմել ․․․ Մի քանի օր անց , Լյուսեն մորն ու քույրիկներին տեղափոխեց քաղաք, նոր բնակարան տվեց նրանց,իսկ որոշ ժամանակ անց քույրիկները նույնիսկ աշխատանքի անցան ։ Իսկ հայրիկին, ով տարիներ առաջ աղբարկղն էր նետել իրեն , նա երբեք չկարողացավ ներել ․․․