Հարուստ ու ինքնահավան կինը վիրավորում էր համեստ վարսավիրին, ահա, թե ինչ դաս տվեց նրան վարսավիրը
Մարինեն միջին տարիքի կին էր, ով ամուսնացել էր և ուներ արդեն չափահաս զավակներ: Նա չէր սիրում աշխատել, փոխարենը սիրում էր վատնել ամուսնու վաստակած փողերը և մշտապես իրեն ճոխություններ թույլ տալիս: Մարինեի ամուսինը լավ ախատանք ուներ և կարողանում էր ապահովել Մարինեին ամեն ինչով, նա էլ փողին փող չէր ասում ու անիմաստ ծախսեր էր անում:
Մի օր Մարինեն որոշում է գնալ իր ընկերուհու հավանած գեղեցկության սրահը և մազերը հարդարել:
Նշանակված օրը նա գնում է գեղեցկության սրահ և ապշում է, երբ իմանում է, որ իրեն սպասարկող վարսավիրն իրենց դասարանի գերազանցիկ Աիդան է: Դպրոցի տարիներին Մարինեն ընդունակ աշակերտ չէր և չէր փայլում իր խելքով, իսկ գերազանցիկ Աիդայի հաջողություններն ուսման մեջ միշտ նախանձ էին առաջացնում իր մոտ և նա հակակրանք ուներ նրա նկատմամբ:
Տեսնելով վարսավիր աշխատող Աիդային նա սկսում է վիրավոական վարքագիծ ցուցաբերել: Կեղծ բարևում է նրան, հարցնում ոնց է և ասում. «Մարինե ջան, էս կյանքը ինչ հետաքրքիր բան է, դու մեր դասարանի գեազանցիկն էիր, բայց քեզ ամենաքիչը կսպասեի էստեղ տեսնել, գիտեի դու ավելի լուրջ գործերի կլինես: Գոնե ծերը ծերին հասցնում ես»:
Աիդան էլ մեղմ ժպիտոով հարդարում է իր վաղեմի դասարանցի Մարինեի մազերն ու ասում․«Մարինե ջան, ես հիմա էլ եմ շատ լավ գործի ու շատ եմ սիրում իմ աշխատանքը: Փառք Աստծո, ամեն բան հասցնում եմ»:
Շուտով Աիդան գեղեցիկ սանրվածք է ստանում և հրաժեշտ տալիս հաճախորդին: Երբ Մարինեն մոտենում է ընդունարան, որ վճարում անի, ընունարանի աշխատակիցն ասում է, որ վճարելու կարիք չկա, քանի որ իրենց տնօրեն Աիդա Սերոբովնայի կողմից այս ծառայությունը նվեր է Մարինեին:
Այդ պահին ինքնահավան Մարինեն հասկանում է, որ Աիդան գեղեցկության սրահի տնօրենն է, ով երբեմն նաև սպասարկում է:
Այսպես Աիդան տգեղ պահավածքին պատասխանում է քաղաքակիրթ պահվածքով, մնալով իր բարձրունքում: Աիդան նաև դաս է տալիս Մարինեին, որ չպետք է մեծամտանալ և ինքահավան դառնալ շատ փող ունենալու դեպքում: Ամեն մասնագիտություն էլ պատվաբեր է, քանզի արդար աշխատանքով վաստակած գումարը հարգանքի է արժանի: