Նա ուղղակի 1 գազար ու 1 կաղամբ վերցրեց… Այն, ինչ ստացվեց արդյունքում, անհավանական է

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Նա ուղղակի 1 գազար ու 1 կաղամբ վերցրեց… Այն, ինչ ստացվեց արդյունքում, անհավանական է

Այս մասին իմացել եմ տատիկիցս, ու անչափ շնորհակալ եմ նրան: Այս բաղադրատոմսի շնորհիվ պատրաստում եմ ամենահամեղ կաղամբը, որի համից ուղղակի չեք կշտանա:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

կաղամբ՝ 1 հատգազար՝ 1 հատսխտոր՝ 5 պճեղաղ, պղպեղ չիլի՝ ըստ ճաշակիձեթ՝ 75մլշաքարավազ՝ 3ճ.գ.համեմի սերմ՝ 3թ.գ.կարմիր պղպեղ՝ 1ճ.գ.քրքում՝ 2 թ.գ.քացախի էսենցիա 70%՝ 2 թ.գ.

Պատրաստման եղանակ.

Միջին չափի կաղամբը կտրատել խորանարդիկների, լցնել խորը ամանի մեջ և աղ ցանել՝ մոտ 1ճ.գ.: Ձեռքերով լավ խառնել և սեղմել, որ ավելորդ հյութ դուրս գա: Սպասել կես ժամ՝ պարբերաբար խառնելով:

Մաքրած գազարն անցկացնել կորեական գազարի քերիչով, խառնել կաղամբի հետ: Չմոռանաք թափել հյութը:

Բանջարեղենի վրա շաքարավազ լցնել և 70 % քացախի էսենցիա կամ 9% քացախ, բայց ավելի շատ՝ 5-7 ճ.գ.: Կաղամբը խառնել մարինադի հետ:

Ձեթը լավ տաքացնել, հանել կրակից, ավելացնել համեմունքները և ճզմել սխտորը: Ստացված տաք խառնուրդը լցնել բանջարեղենի վրա և մանրակրկիտ խառնել:

Ծածկել կափարիչով և ուղարկել սառնարանը, ցանկալի է 1 ժամից ևս մի անգամ խառնել: Թողնել ամբողջ գիշեր:

Պատրաստի կաղամբը պահել սառնարանում: Բայց շատ երկար չպահեք, քանի որ ընթացքում կաղամբը կփափկի:

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ԲԱՐԵՎ ՀԱՅԵՐ կայքը

Оцените статью