Պարզվում է՝ 30 տարի սխալ եմ օգտագործել սխտոր ճզմիչը ․ Ահա, թե ինչպես էր պետք այն օգտագործել

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Պարզվում է՝ 30 տարի սխալ եմ օգտագործել սխտոր ճզմիչը ․ Ահա, թե ինչպես էր պետք այն օգտագործել

Սկզբում, ինչպես շատ ուրիշներ, ես միշտ մաքրում էի սխտորը կեղևից: Բայց երբ ընկերուհիս ինձ մոտ հյուր էր, նա ասաց, որ կարիք չկա այդպես անել, այլ պետք է անմիջապես սխտորի մի երկու պճեղ դնել սխտորի ճզմիչի մեջ և ամբողջ կեղևը կմնա «ապարատի» ներսում։ Այսպիսով, դուք ոչինչ մաքրելու կարիք չունեք, և ձեր ձեռքերը սխտորի հոտ չեն ունենա, այս տարբերակն ավելի արագ և հեշտ է, քանի որ մաքրման կարիք չկա :

Ընկերուհիս սովորել էր այդ հնարքը հայտնի խոհարար Ջեյմի Օլիվերից։ Չնայած ես միշտ կարծում էի, որ սխտորի ճզմիչը զուտ սովետական հորինվածք է, բայց պարզվում է, որ դա այդպես չէ։ Ամբողջ աշխարհի խոհարարներն օգտագործում են այս խոհանոցային սարքը, և նրանցից ոչ մեկը չի մաքրում սխտորը: Այսպիսով, ես խորհուրդ եմ տալիս օգտագործել այս մեթոդը, քանի որ այն իսկապես աշխատում է: Անձամբ հաստատված:

Բայց այս խոհանոցային պարագան ունի նաև այլ օգտակար կարողություններ, որոնց մասին քչերը գիտեն։ Դրա օգնությամբ կարելի է հեռացնել բալի, կեռասի կորիզները: Սխտոր ճզմիչի օգնությամբ կարելի է ճզմել նաև

հատիկավոր պղպեղը, ավելի բուրավետ կլինի: Շատերը այս սարքն օգտագործում են ընկույզ, կաղին կոտրելու, մանրացնելու համար: Նյութը հրապարակման պատրաստեց News415Media-ն

Оцените статью