«ՊՈՒՇԿԻՆԻ ԼԵՌՆԱՆՑՔԸ». Ճի՞շտ է արդյոք լեգենդը. Պուշկինն իսկապե՞ս եղել է այստեղ

ՀԵՏԱՔՐՔԻՐ

«ՊՈՒՇԿԻՆԻ ԼԵՌՆԱՆՑՔԸ». Ճի՞շտ է արդյոք լեգենդը. Պուշկինն իսկապե՞ս եղել է այստեղ

Երևանից մինչև լեգենդար Պուշկինի լեռնանցք տանող ճանապարհը 2,5-3 ժամ է տևում:

Լեգենդի համաձայն` Ալեքսանդր Պուշկինը Հայաստանից Կարս մեկնելու ճանապարհին տեսել է այն սայլը, որով տեղափոխում էին Թեհրանում սպանված Ալեքսանդր Գրիբոեդովի մարմինը։ Պուշկինի հարցին, թե ում են տանում, պատասխանել են` Գրիբոեդին։

Հենց այդ տեղում էլ խորհրդային տարիներին բացվել է Ալեքսանդր Պուշկինի անվան թանգարանը, իսկ 1937թ.-ին քանդակագործ Սմբատ Սարգսյանը և ճարտարապետ Գեորգի Մուրզոյը կառուցել են բրոնզե հարթաքանդակ, որի վրա պատկերված է ռուս գրական երկու հանճարների վերջին հանդիպումը։

Թանգարանը դադարեցրել է իր գործունեությունը Հայաստանի անկախության առաջին տարիներին, իսկ հարթաքանդակը բնական պայմանների անկայունության պատճառով տեղափոխվել է Պուշկինի լեռնանցք։ Ինչպես խոստանում են կազմակերպիչները, շուտով, երբ կլուծվի ֆինանսավորման հարցը, նույն տեղում կդրվի Պուշկինի հուշարձանը, որի շուրջը կեչիների պուրակ կլինի։

Պուշկինի Լեռնանցքը Հայաստանի ճանապարհների ամենագեղեցիկ հատվածներից մեկն է, որի գեղեցկությունն արդեն իսկ գերում է թունելն անցնելուն պես։ Լեռնանցքը գտնվում է Վանաձորից Ստեփանավան տանող ճանապարհին։

Այդ դեպքում, եթե հայտնվեք Ստոփանավանում, չմոռանաք այցելել այս հրաշագեղ վայրը:

Оцените статью