ԱՄՆ-ն մերժեց Ռուսաստանի պահանջները․ ՌԴ-ն կhարվածի ՞

ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-ը կրկին մերժել է ՆԱՏՕ-ն չընդլայնելու Ռուսաստանի պահանջները. «ՆԱՏՕ-ի դուռը (դաշինքին միանալ ցանկացողների համար) բաց է և բաց է մնալու»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

Այսօր Մոսկվայում ԱՄՆ դեսպանը գրավոր պատասխան է հանձնել Ռուսաստանի Դաշնության պահանջներին։

– Արմեն Շահ:

Նշենք , որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը այսօր Պետդումայում հայտարարել էր , որ Մոսկվան թույլ չի տա քննարկումներում «թաթшխել» անվտшնգության երաշխիքների վերաբերյալ առաջարկները և պատասխան միջոցներ կձեռնարկի, եթե Արևմուտքն անտեսի Ռուսաստանի պահանջները:

«Եթե կառուցողական պատասխան չլինի և Արևմուտքը շարունակի իր ագրեսիվ քաղաքականությունը, ապա Մոսկվան, ինչպես բազմիցս հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը անհրաժեշտ պատասխան միջոցներ կձեռնարկի»,- նշել էր Լավրովը:

Հիշեցնենք ՝ 2021 թվականի վերջին Ռուսաստանը հրապարակել է ԱՄՆ-ի հետ պայմանագրի և անվտшնգության երաշխիքների վերաբերյալ ՆԱՏՕ-ի հետ համաձայնագրի նախագծերը։

Մոսկվան արևմտյան գործընկերներից պահանջում է, մասնավորապես, ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումից դեպի արևելք հրաժարվելու, Ուկրաինայի` դաշինքին չմիանալու և հետխորհրդային երկրներում ռшզմшկшյшններ չստեղծելու վերաբերյալ իրավաբանական երաշխիքներ:

Առաջարկությունները ներառում են նաև Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի հшրվшծшյին uպшռшզինnւթյnւններ չտեղակայելու և Արևելյան Եվրոպայում դաշինքի ուժերի հետքաշման մասին կետ:

Оцените статью