Այս ծերունին ամեն հինգշաբթի դեղին կակաչներ էր գնում․ Վաճառողուհին արտասվեց, երբ իմացավ, թե ինչու 

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Այս ծերունին ամեն հինգշաբթի դեղին կակաչներ էր գնում․ Վաճառողուհին արտասվեց, երբ իմացավ, թե ինչու

Ծաղկի խանութի դռան զանգը զնգաց։ Հերթական հինգշաբթին էր և Վազգեն պապն ուղիղ 9։30 մտավ սրահ։

Այս ծերունին արդեն 2 տարի է, ինչ ամեն հինգշաբթի գալիս էր այս փոքրիկ ծաղկի խանութը և դեղին կակաչներ գնում։ Ամեն անգամ նա զգուշորեն ընտրում էր ամենաանվնաս ու գեղեցիկ կակաչները և տանում իր հետ։

Մի օր ծաղկի խանութի վաճառողուհին համարձակվեց հարցնել, թե ինչու է պապիկը միշտ դեղին կակաչներ գնում և միշտ ամեն հինգշաբթի գալիս դրանց հետևից։ Վազեն պապը հոգոց հանեց, խորը հայացքով նայեց երիտասարդ վաճառողուհուն և ասաց․

-Քո տարիքին էի, երբ հանդիպեցի իմ ճակատագրին, իմ Մարգարիտային։ Նա չքնաղ գեղեցկուհի էր և ոսկե մարդ։ Մենք ամուսնացանք և ստեղծեցինք ամուր ու երջանիկ ընտանիք։ Մեր առաջին ժամադրությանը ես նրան կարմիր վարդեր էի տարել, նա էլ շատ շնորհակալ էր, բայց խոստովանեց, որ իր սիրելի ծաղիկները դեղին կակաչներն են։ Այդ օրվանից ես հաճախ էի նրան դեղին կակաչներ նվիրում։ Դա անում էի և՛ հատուկ առիթներին, և՛ առանց առիթի՝ պարզապես նրան ժպիտ նվիրելու համար։ Մի օր կինս ուրախությամբ վերցրեց ծաղիկներն ու տխուր մի բան ասաց։ Նա ասաց․«Խնդրում եմ, եթե ես ավելի շուտ կյանքին հրաժեշտ տամ, երբեմն կգաս գերազմանիս ու բացի դեղին կակաչներից  ուրիշ ծաղիկ չբերես։ Դեղին կակաչներն ինձ համար մեր սիրո խորհրդանիշն են»։ Ես ջղայնացա ու փակեցի թեման։

-Արդեն 2 տարի է ինչ կինս մահացել է։ Ես էլ շարունակում եմ դեղին կակաչներ գնել ու տանել նրա գերազմանին։ Դա անում եմ ամեն հինգշաբթի, որովհետև այդ օրը մեր հանգստի օրն էր, որը մենք անպայման երկուսով էինք անցկացնում։

Ծերունու արցունքները խեղդում էին կոկորդը։ Նա մեծ ցավով պատմեց իր պատմությունը։ Երիտասարդ վաճառողուհին էլ էր հուզվել։ Ծերունին ավելացրեց․

-Թող Աստված քեզ մեծ սեր ընծայի, եթե դեռ չես գտել քո բաժինը, լավ եղիր․․․

Ասաց, վերցրեց ծաղիկներն ու գնաց։

Այո՛, կան այնպիսի սերեր, որոնք անմահ են, անկախ մարդկանց ֆիզիկական գոյությունից։ Քանի կա սերն ու նվիրվածությունը բարին չի վերանա աշխարհի երեսից։ Սիրեք ու անդավաժան մնացեք ձեր սիրուն, այն ամենամեծ պարգևն է Աստծուց։

Оцените статью