Գիտե՞ք՝ ՀԱՅ գրողներից ում հետ է ամուսնացել Վահան Տերյանի դուստրը. Եկեք պարզենք 

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Գիտե՞ք՝ ՀԱՅ գրողներից ում հետ է ամուսնացել Վահան Տերյանի դուստրը. Եկեք պարզենք

Վահան Տերյանը միայն մեկ երեխա է ունեցել՝ Նվարդը, ով ծնվել և մեծացել է Մոսկվայում: Նա ավարտել է Մոսկվայի իրավաբանական ինստիտուտը, որն այդ տարիներին համարվում էր ԽՍՀՄ գլխավոր ու լավագույն իրավաբանական բարձրագույն հաստատությունը:

Նվարդը և Վահան Տերյանի կիսանդրին

Նվարդը, հոր ստեղծագործությունների տպագրությունների հանդեպ ունեցած իր հեղինակային իրավունքը վերականգնելու նպատակով, դիմել է Պետհրատ: Հենց այստեղ էլ Նվարդին տեսել է Գևորգ Էմինի քույրը՝ Հեղինե Մուրադյանը: Ի դեպ, Հեղինեն Վահան Տերյանի պոեզիայի սիրահար էր: Հենց նրա տանն էլ ծանոթացել են Նվարդը և Հեղինեի եղբայրը՝  Կառլեն Մուրադյանը (Գևորգ Էմին), ով այն ժամանակ ինժեներ և սկսնակ բանաստեղծ էր: Հեղինեն նկատել է՝ ինչպես են Նվարդն ու եղբայրը միմյանց հետ կլանված զրուցում… Այդպես է ծագել նրանց սերը:

Գևորգ Էմինը, Նվարդը և իրենց որդին՝ ՎահանըՆվարդը որդիների հետ

Ցավոք , Վահան Տերյանի կնոջ՝ Անահիտ Տերյանի մահից հետո շատ չանցած Գևորգն ու Նվարդը բաժանվել են:  Եվ՛ Նվարդը, և՛ Գևորգը վառ անհատականություններ էին և նրանց համար դժվար էր ապրել մեկ տանիքի տակ: Դժբախտաբար, նրանց ամուսնալուծությունը կատարվել է ամենևին ոչ խաղաղ ու արժանապատիվ, այլ այպես, ինչպես այն տարիներին է հաճախ տեղի ունեցել:

Оцените статью