Գիsեք, թե հարuի sուն գնալիu ինչnւ պիsի փեuայի կnղմից եկածների թիվը ԿԵՆS լինի. Uրա մաuին fչերին է հայsնի

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Գիտե՞ք, թե հարսի տուն գնալիս ինչու պիտի փեսայի կողմից եկածների թիվը ԿԵՆՏ լիներ. Լսե՞լ եք ՀԱՅԿԱԿԱՆ այս գեղեցիկ ավանդույթի մասին

Սյունիքում հետևում էին, որ փեսայի կողմից եկածների թիվը կենտ լինի, որպեսզի հարսի ներկայությամբ զույգվի:

Մինչև հարսին հագցնելն այստեղ ընդունված էր դրա համար տանտիկնոջից թույլտվություն խնդրելը: Այս նպատակով հիմնականում քավորակինն էր դիմում հարսի տատին կամ տարիքավոր այլ կնոջ: Հագցնելուց հետո հարսի գլխավերևում գաթա էին կիսում, որը և բաժանում էին ներկաների միջև, որպեսզի հարսի հաջողությունը նրանց նույնպես փոխանցվի:

Մուշում հարսնառին մասնակցող կանայք ու աղջիկները սեղան չէին նստում, նրանց մի մասը ոտքի վրա էր մնում, մյուս կանայք քավորակնոջ հետ մտնում էին մառանը, որտեղ հարսն էր: Այդ ընթացքում, մինչև հարսին հագցնում էին, գյուղի երիտասարդները խմբով ներխուժում էին հարսնքատուն և «ակռաժաժալեն» պահանջում՝ սպառնալով, որ հակառակ դեպքում հարսի և փեսայի ատամները շուտով կսկսեն շարժվել ու թափվել: Նրանց պահանջածը՝ խորոված գառը, անմիջապես մատուցվում էր:

Որոշ վայրերում ընդունված էր հարսի տանը «կեսպսակ» կատարել, կամ ինչպես Սեբաստիայում էին ասում՝ «խաչընում»: Քավորակինը հարսի դեմքը քողով ծածկում էր, կանգնեցնում փեսայի մոտ, և քահանան սկսում էր կատարել պսակի կարգը՝ մի մասը թողնելով, որ եկեղեցում ավարտի:

Նոր Բայազետում քահանան կարող էր ամբողջ պսակի արարողությունը հարսի տանն անել: Այստեղ հենց ինքն էր մտնում կանանց բաժին, հարսին դուրս բերում փեսային ընդառաջ և, սենյակի կենտրոնում կողք կողքի կանգնեցնելով նրանց, կատարում էր պսակադրությունը:

Оцените статью
error: Content is protected !!