Մի գյուղացի կին է լինում, ով կարագ է պատրաստում ու հանձնում խանութ… Մի օր խանութի տերը սկսում է նրա հետ վիճել…
Աղքատ գյուղացու կինը կարագ էր պատրաստում և վաճառում էր տեղի խանութում: Նա կարագը պատրաստում էր մեկ կիլոգրամ քաշով և դրա դիմաց խանութից վերցնում էր այն ամենը, ինչ անհրաժեշտ էր իր տան համար:
Մի անգամ, երբ խանութի սեփականատերը ստուգում է կարագի քաշը և հայտանբերում է, որ այն կշռում է ոչ թե մեկ կիլոգրամ, այլ 900 գրամ: Նա խիստ բարկանում է աղքատ մարդու վրա և հաջորդ օրը, երբ աղքատը գալիս է նրա մոտ, զայրացած ասում է․ «Ես այլևս ձեզանից կարագ չեմ գնի, քանի որ այն ինձ վաճառում ես, ասելով, որ այն կշռում է մեկ կիլոգրամ, բայց դա կշռում է ընդամենը 900 գրամ:
Այդ ժամանակ խեղճ մարդը, նեղսրտելով ասում է․«Տե՛ր իմ, մենք կշեռք չունենք, ես քեզանից շաքար եմ գնել մեկ կիլոգրամ և դրանով եմ չափում»: