Ընդամենը մի քիչ կարագ ու մածուն եմ վերցնում… Ահա թե ինչ համեղ թխվածք է ստացվում

ԽՈՀԱՆՈՑ

Ընդամենը մի քիչ կարագ ու մածուն եմ վերցնում… Ահա թե ինչ համեղ թխվածք է ստացվում

Եթե ընտանիքս թարմ տաք քաղցրավենիք վայելելու ցանկություն է հայտնում, պատրաստում եմ մածունով այս թխվածքը, քանի որ բաղադրիչները գրեթե միշտ կան իմ խոհանոցում: Ամենապարզ բաղադրատոմսը՝ ամենահասարակ ու հասանելի բաղադրիչներից: Սիրով կիսվում եմ:

Խմորը պատրաստվում է ընդամենը երկու րոպեում, իսկ գրտնակելը շատ հեշտ է, քանի որ այն փափուկ է ու էլաստիկ: Որպես միջուկ օգատոգործում եմ խորիզ:

Պատրաստելով՝ կհամոզվեք, որ անգամ արագ թխվածքները կարող են լինել ախորժելի ու բերանում հալվող:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

կարագ՝ 215գմածուն՝ 125մլալյուր՝ 340գփխրեցուցիչ՝ 5գշաքարավազ՝ 120գշաքարի փոշի՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ.

Միացնել  240գ ալյուր, փխրեցուցիչ ու 125գ փափկած կարագ: Խառնել, որ մանր փշուր ստացվի:

Ավելացնել մածունն ու էլաստիկ խմոր հունցել: Փաթաթել սննդային թաղանթով ու ուղարկել սառնարանը՝ 1 ժամով:

Առանձին խառնել մնացած ալյուրն ու շաքարավազը:

Ավելացնել 90 գ փափկած կարագ ու խառնել, որ խորիզ ստացվի: Ծածկել տոպրակով ու այն նույնպես ուղարկել սառնարանը՝ 1 ժամով:

Աշխատանքային մակերեսին ալյուր լցնել, դնել խմորը: Բաժանել 6 հավասար մասերի, յուրաքանչյուրը բարակ գրտնակել:

Յուրաքանչյուր շերտի վրա խորիզ լցնել և ծածկել հաջորդ շերտով:

Ստացվածը թեթևակի գրտնակել ու կտրատել 16 եռանկյունների:

Տապակը ծածկել յուղաթղթով, մեջը դասավորել եռանկյունները: Թխել 15–20 րոպե՝ 210 °С ներքո, պարտադիր նախապես տաքացրած ջեռոցում:

Շաքարի փոշի ցանել և մատուցել:

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ԲԱՐԵՎ ՀԱՅԵՐ կայքը

Оцените статью