Այս ՀԱՅԸ համարվում է «Ցեղասպանության սինդրոմի» ամենավառ օրինակը. ի՞նչ ճակատագիր ունեցավ բնիկ էրզրումցի ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԿՅԱՆԸ
Այսպես դու դարձար խորհուրդ մը խորին, Բանակի մ’Հայ մեծ կարապետն եղար՝ Վառելանյութով հորդ ու շանթածին, Խոսքով՝ կրակի, ու կոչով՝ պայքար։ Հովհաննես Պարսկունու բանաստեղծությունը Գ. Յանիկյանին
Հայ գրող և ճարտարագետ, հայկական նորագույն զինյալ ազատագրական պայքարի հերոս Գուրգեն Յանիկյանը ծնվել է 1895 թվականի դեկտեմբերի 24-ին Էրզրումում:
Գուրգենն ավարտել է Մոսկվայի համալսարանը, հետագայում հաստատվել ԱՄՆ-ում, որտեղ ճանաչման է հասել որպես անգլալեզու գրող և արժանացել «Մարկ Տվեն» մրցանակին։
1972 թվականին ԱՄՆ-ից այցելել է Հայաստանի Մարտիրոս Սարյանի անվան տուն-թանգարանը և նվիրաբերել է Սարյանի երկար տարիներ անհետ կորած «Արևելյան սենյակ» նկարը:
Յանիկյանը 78 տարեկանում Սանտա Բարբարա քաղաքի հյուրանոցներից մեկում հրազենի կրակոցներով սպանել էր Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսին եւ նրա օգնականին Մեհմեդ Բայդարին Բահադըր Դեմիրին՝ իր իսկ բառերով սկիզբ դնելով «հայ անհատի պատերազմը թուրքի դեմ»։ Նա նախապես տեղյակ չէր պահել իր հայ լինելու մասին եւ թուրք պաշտոնյաներին հրավիրել է հյուրանոց` նրանց միջոցով սուլթան Աբդուլ Համիդի պալատին պատկանող մի գեղանկար եւ երեւելի մարդկանց ստորագրությունները կրողղ թղթադրամ թուրքական պետությանը նվիրելու նպատակով։
Դատարանում հանդես է եկել թուրքական ժխտողականության դեմ, պաշտպանել Արևմտյան Հայաստանի ազատագրության գաղափարը։
Դատապարտվել է ցմահ բանտարկության։ 1981 թվականին, 8 տարվա բանտարկությունից հետո, Յանիկյանը տեղափոխվել է այցելուների համար փակ հիվանդանոց, որտեղ և մահացել է երկարատև հիվանդությունից հետո 1984 թվականի մարտի 27-ին։ 2019 թ. մայիսի 5-ին վերահուղարկավորվել է Եռաբլուր պանթեոնում։