Գուլպաներ վաճառող տատիկից գողացել էին օրվա աշխատածը, այդ օրը ճակատագրական է լինում տատիկի համար

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Գուլպաներ վաճառող տատիկից գողացել էին օրվա աշխատածը, այդ օրը ճակատագրական է լինում տատիկի համար

Ասյա տատիկը ապրում էր Երևանում, նա իր ձեռքով գուլպաներ էր գործում և վաճառում դրանք փողոցում: Ասյա տատիկին հաճախ կարելի էր հանդիպել Նժդեհի հրապարակի մոտ գտնվող գետնանցումի մոտ: Նա հիմնականում այնտեղ էր լինում, քանի որ իր տանն ավելի մոտ ու հարմար էր, մարդիկ էլ ճանաչում էին իրեն: Թոշակառու տատիկը, միայնակ էր ապրում, երկու դուստր ուներ, երկուսն էլ վաղուց երկրում չէին, սակայն քույրեր ուներ Ասյա տատիկը, ում երեխաները հաճախ էին տեսակցում նրան, բայց տատիկին խնամել չէին կարող, ամենքն իր ընտանիքն ու հոգսն ուներ:

Մի օր, ձմռանը, երբ դրսում բավականին սառն էր, Ասյա տատիկը նստախ իր փոքրիկ ծալովի աթոռի վրա հերթական գուլպաներն էր բերել վաճառելու: Այդ օրը մյուս օրերի համեմատ բավական հաջող էր, քանի որ 8-10 զույգ գուլպա էր կարողացել վաճառել, որը մոտավորապես 5000-6000 դրամ էր կազմում: Դեռ օրվա կեսն էր, մի քանի ժամ էլ կար, որ ավարտի գործը ու հույս ուներ, որ մի քանի զույգ էլ կվաճառի ու կկարողանա իրեն անհրաժեշտ դեղորայքը գնի. Նա երբեք իր երեխաներից գումար չէր ուզում, ասում էր, որ միայնակ կին է, իր թոծակով կարողանում է ապրել, ու պահանջներ էլ առանձապես չունի, ինչ ուզում է գնում է:

Այդ օրը, սակայն, 2 մարդ են մոտենում տատիկին՝ կին ու տղամարդ, կինը սկսում է հարցուփորձ անել գուլպաներից, իսկ տղամարդն աննկատ վերցնում է տատիկի պայուսակը: Նրանք հեռանում են ու մոտ 20 րոպե անց տատիկը նկատում է, որ պայուսակը չկա: Խեղճ կինը խառնվում է իրար, նույնիսկ լաց լինում, որ ամբողջ աշխատածը տարել են ու սկսում է հեկեկալով հավաքել իր սեղանիկը, որ գնա տուն:

Հանկարծ մի երիտասարդ է մոտենում Ասյա տատիկին, վերադարձնում պայուսակը՝ ասելով, որ հեռվից նկատել էր այդ զույգի արարքը ու հետևել էր նրանց, ապա վերցրել նրանից պայուսակը՝ սպառնալով, որ ոստիկանություն է կանչել: Տղան վերադարձնում է պայուսակը, սակայն տան ճանապարհին, երբ Ասյա տատիկը մտնում է խանութ հաց գնելու՝ դեղատունը շրջանցելով, քանի որ գումարը չէր բավականացնում դեղին, հանկարծ տեսնում է, որ իր աշխատած 5-6 հազար դրամի փոխարեն այնտեղ կա 50.000 դրամ ու փոքրիկ գրություն.

«Տատի ջան գիտեի, որ առաջարկեի գումարը հրաժարվելու էիր, ես էլ վատ էի զգալու նման քայլ անելիս, որ հանկարծ չվիրավորեմ, սրա կարիքը ես չունեմ, թողնում եմ ձեզ, դուք հաստատ կունենանք այս գումարի կարիքը»:

Տատիկի աչքերը հուզմունքից լցվում են ու հասկանում է, որ այդ երիտասարդին Աստված էր ուղարկել, ու եթե նա չլիներ, ինքը չէր կարողանա իրեն անհրաժեշտ դեղերը գնել:

Оцените статью