Ինչպես աճեցնել կիտրոնի ծառ տանը
Պատկերացնո՞ւմ եք, մտնում եք տուն և տանը անուշ կիտրոնի թարմացնող բույր է տարածված: Եվ այդ ծառը դուք եք տնկել ու աճեցրել: Սա շատ պարզ եղանակ է; Կարելի է կիտրոն աճեցնել ծաղկամանի կամ բաժակի մեջ: Պահանջվում է վերցնել ընդամենը կիտրոնի կորիզներ:Անհրաժեշտ է Ծաղկաման կամ բաժակ,Կիտրոնի կորիզներ,Հող,Ջուր.
Կիտրոնի կորիզները թրջել ջրում և թողնել մեկ ժամ, որպեսզի դրանք փափկեն: Կորիզների հաստ կեղևը մաքել: Այնուհետև սերմերը տեղավորել ոչ մեծ քանկությամբ ջրի մեջ: 2 օրվա ընթացքում սկսում են ծլել: Երբ դրանք ծիլ տան, տեղադրել հողի մեջ, ջրել քիչ
քանակությամբ ջրով:Ծաղկամանի կամ բաժակի մեջ մի քանի դեկորատիվ քարեր շարել գեղեցիկ տեսք հաղորդելու համար: Ծաղկամանը դնել արևոտ տեղում և անպայման ջրել:Ահա այն ամենը, ինչ պահանջվում է անել տանը կիտրոնի ծառ աճեցնելու համար: