Գիտե՞ք՝ որ բանտն են թուրքերը նետել ուշակորույս Սոսե Մայրիկին

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Գիտե՞ք՝ որ բանտն են թուրքերը նետել ուշակորույս Սոսե Մայրիկին. եկեք պարզենք

Աղբյուր Սերոբի կինն ու զինակիցը՝ Սոսեն, հայրենասեր հայ կնոջ կերպարի մարմնավորումն է։

Եկեք պարզենք, թե նա ինչպես էր հայտնվել բանտում:

Գեղաշենի գյուղապետ Ավոն 1899 թվականին ծխախոտով թունավորում է Սերոբին և վերջինիս գտնվելու վայրի մասին հայտնում ցեղապետ Խալիլ աղային։ Նշենք, որ գյուղապետին կաշառել էր Հուսեյն էֆենդին: Հայդուկն անհավասար մարտում մինչև վերջին շունչը կռվում է և նահատակվում։ Սոսեն որդու հետ հասնում է ամուսնու գրաված դիրքերը և հերոսաբար շարունակում կռիվը։ Թուրքերը գերի են վերցնում վիրավոր և ուշակորույս Սոսեին։ Նրան նետում են Բաղեշի բանտ։

Այստեղից ազատվելուց հետո Սոսեն անցնում է Կովկաս, ապա՝ Պոլիս և վերջապես հաստատվում Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, որտեղ 1952 թվականին վախճանվում է:

Оцените статью