Ինչու՞ արցախցի գնդապետը իրեն 30 տարի պաշտպանած ատրճանակը նվիրեց ՌԱՓԱԵԼ ՊԱՏԿԱՆՅԱՆԻՆ. Անհայտ պատմություն ՄԵԾԵՐԻ կյանքից
Գրականության և արվեստի թանգարանում մի հետաքրքիր դանակ–ատրճանակ կա, որը, պարզվում է` պատկանել է գրող, բանաստեղծ Ռափայել Պատկանյանին։ Ծնունդով արցախցի գնդապետ Սարգիս Դանիելյան–Յուզբաշյանն է այն նվիրել է հայտնի գրող Ռափաել Պատկանյան։
Մինչ այդ զենքը շուրջ քառորդ դար պաշտպանել է գնդապետին։ Այդ ժամանակ գնդապետը կարդում է գրողի Հայաստանում կատարած ճանապարհորդությունների հուշերն ու որոշում նրան մի բան նվիրել, որ կապահովվեր նրա անվտանգությունը, քանի որ այդ ժամանակ թուրք ավազակները հարձակվում ուբ կողոպտում էին հայ ճանապարհորդներին:
Գնդապետը սկզբում մտածել է հրացան նվիրել գրողին, սակայն դրանով մի վայրից մեկ այլ վայր տեղափոխելը կարող էր խնդիր դառնալ գրողի համար, այդ պատճառով որոշել է ավելի փոքր զենք ուղարկել։
Օգտագործել է այդ զենքը գրողը, թե ոչ` նման ինֆորմացիա չկա, սակայն արցախցի գնդապետի ձեռքին այն կրակելու բազում առիթներ է ունեցել ու իր պողպատե «հիշողության մեջ» դեռ պահում է հայի այն բոլոր թշնամիների դեմքերը, որոնց տեսած վերջին փամփուշտն արձակվել է իր ձգանից։