Նա ամբողջական հավը դրեց ջրի մեջ… Արդյունքն ուղղակի զարմացնում է…

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Նա ամբողջական հավը դրեց ջրի մեջ… Արդյունքն ուղղակի զարմացնում է…

Եթե իմանաք՝ ինչի համար են ամբողջական հավը դնում ջրի մեջ, այսուհետ միշտ նույն կերպ կվարվեք:

Պարզվում է, որ ամենահամեղ հավը պատրաստելու համար պետք է իմանալ որոշակի գաղտնիքներ, այնպես որ պահպանեք բաղադրատոմսը:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

կարագ՝ 50գջուր՝ 1,5լաղ՝ 4,5ճ.գ.կարմիր պղպեղ՝ 1,5թ.գ.հավի համեմունք՝ ըստ ճաշակիսև աղացած պղպեղ՝ ըստ ճաշակիխնձոր՝ 3 հատ

Պատրաստման եղանակ.

Նշված քանակության աղը լուծել ջրի մեջ և մեջը դնել հավը: Այն ամբողջությամբ պիտի լինի ջրի տակ, ու եթե այդպես չի ստացվում, մի քիչ էլ աղաջուր պատրաստեք ու ավելացրեք:

Որևէ ծանր առարկա դրեք ու 8 ժամ պահեք սառնարանում: Հարմար է նախապատրաստել առավոտյան և եփել ընթրիքի համար:

Հանել հավը և չորացնել անձեռոցիկով: Հավի մեջ տեղադրել կտրատած խնձորները:

Նախապատրաստել անուշաբույր սոուսը. խառնել փափկած կարագը, կարմիր պղպեղն ու մյուս համեմունքները: Ցանկության դեպքում ավելացնել քրքում, սխտորի փոշի: Քսել սոուսը հավին՝ բոլոր կողմերից:

Եփել նախապես տաքացրած ջեռոցում՝ 180 ջերմաստիճանի ներքո, 2 ժամ:

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ԲԱՐԵՎ ՀԱՅԵՐ կայքը

Оцените статью