Դուք դեռևս թափում եք կարտոֆիլի կեղևը, ուրեմն չգիտեք, թե որքան անփոխարինելի կարող է այն լինել կենցաղում
Կոլորադյան բզեզից և նմանատիպ այլ վնասատուներից կօգնի ազատվել կարտոֆիլի կլեպը: նախքան առաջին ծիլեր տալը, տարածեք տարածքում կարտոֆիլի կլեպ: Դա արեք գիշերը, իսկ առավոտյան հավաքեք խայծի վրա կուտակված վնասատուներին և այրեք:Չի կարելի երկար թողնել խայծը, քանի որ դրանք համեղ սնուսնդ են կռծողների համար:Կարտոֆիլի կլեպները գրավում են ոչ միայն վնասատուներին, այլև օգտակար անձրևային որդերին: Ճիճուները փխրեցնում են հողը, բարելավելով դրա կառուցվածքը: Իսկ դրա շնորհիվ ապահովվում է թթվածնի հոսք դեպի արմատային համակարգ, ինչպես նաև հեշտանում է բույսերի սնուցման գործընթացը։
Շատերը ամառանոցում ունեն վառարան կամ բուխարի: Հետևաբար, ժամանակ առ ժամանակ հարց է առաջանում, թե ինչպես մաքրել ծխնելույզը կուտակված սևից: Զարմանալի է, բայց կարտոֆիլի կլեպը օգտակար կլինի նաև այս դեպքում: Ինչ-որ մեկը դա կկոչի պապենական եղանակ։ Բայց ինչ տարբերություն, եթե դա իսկապես աշխատում է և արդյունավետությամբ չի զիջում քիմիային ։Կարտոֆիլի կլեպով ծխնելույզի մաքրումը կատարվում է հետևյալ կերպ: Վառարանը կամ բուխարին լավ տաքացվում է:
Վառարանի մեջ լցրեք մի դույլ կլեպ (հնարավոր է և ավելի շատ, դա կախված է նրա տարողության ծավալից): Վառելու ընթացքում այն օսլա է արձակում, որը վերացնում է սևը: Նրա մանր մասնիկները դուրս են գալիս խողովակով, իսկ ավելի մեծ ու ծանր
մասնիկներն ընկնում են վառարանի մեջ։ Կլեպները լիարժեք մաքրիչ չեն համարվում, այլ միայն փափկեցնում են սսևը։ Հետևաբար,<<կարտոֆիլ>>-ային մանիպուլյացիաներից հետո, այնուամենայնիվ, պետք է մաքրել ծխնելույզը մեխանիկական եղանակով: