Հենց նոր զանգահարեց Արցախի ԱԺ նախագահը և հայտնեց շատ սպասված ու լավ լուր․ Թևան Պողոսյան

ԼՈՒՐԵՐ

Հենց նոր զանգահարեց Արցախի ԱԺ նախագահը և հայտնեց շատ սպասված ու լավ լուր․ Թևան Պողոսյան

Թևան Պողոսյանը սոցցանցի իր էջում գրում է․ «Հենց նոր զանգահարեց Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և հայտնեց շատ սպասված ու լավ լուր։ Արցախի Հանրապետության ԱԺ-ի խմբակցությունների նախաձեռնությամբ

օրակարգ է մտցվել ադրբեջանական օկուպացիայի մասին օրենքի նախագիծ։ Հուսամ, որ փետրվարի 16-ի նիստում այն կանցնի առաջին ընթերցում, իսկ փետրվարի 20-ին, նաև իր խորհրդով, ամբողջական կընդունվի։

Արցախի ԱԺ-ի այս նախաձեռնությանը պետք է օժանդակել և օգնել, որ տեղեկատվական դաշտում կարողանանք մեր շեշտադրումներն անել։
Հուսամ` փետրվարի 13-ի խորհրդով և Միացում շարժման 34-րդ տարեդարձը կամրագրվի համայն հայության միասնությանը միտված գործողություններով»։

Оцените статью