Սկեսուրս ապտակեց ինձ ու խորհուրդ տվեց բաժանվել տղայից, ես այնքան շնորհակալ եմ նրան. ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, որը ձեզ շատ կզարմացնի

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Սկեսուրս ապտակեց ինձ ու խորհուրդ տվեց բաժանվել տղայից, ես այնքան շնորհակալ եմ նրան. ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, որը ձեզ շատ կզարմացնի

23 տարեկան էի, երբ հանդիպեցի ապագա ամուսնուս։ Արդեն գերազանցությամբ ավարտել էի մայր բուհն ու աշխատում էի դպրոցում։

Ինձ թվում էր նա իմ կյանքի երջանկությունն է եւ մշտապես նրան եմ սպասել։ Շատ կարճ ժամանակում մեր նշանադրությունը եղավ, ապա ամուսնացանք։

Նրա ծնողներն ինձ շատ էին սիրում, իսկ ես նրանց վերաբերվում էի այնպես, ինչպես հարազատ ծնողներիս։ Առաջին 6 ամիսների ընթացքում ես ինձ լիարժեք երջանիկ էի զգում, հետո ամուսինս սկսեց օրերով տուն չգալ։ Ինձ համար կյանքը դարձել էր դժոխք եւ ես օրերով լաց էի լինում։

Ամուսնուս ծնողները մշտապես իմ կողքին էին եւ ես միայն նրանց համար չէի հեռանում տանից. նրանք արդեն բավականին մեծ էին եւ չէի կարող նրանց միայնակ թողնել։

Հետո պարզվեց ամուսինս սիրուհի ունի։ Սկզբում փորձում էի ձեւացնել, թե չեմ հասկանում։ Մի օր պարզապես նրանց երկուսին միասին տեսա եւ լացով տուն եկա։

Սկեսուրս պատճառն իմացավ եւ ասաց, որ նրանց տղայի հետ ապրելն անհնար է եւ գնամ տանից։ Ես նրանց չէի կարող միայնակ թողնել ու փորձում էի այնպես անել, որ իրենց տղայի տխմար քայլերի համար վատ չզգան։

Սակայն սկսեսուրս իսկապես ցանկանում էր, որ ես երջանիկ լինեմ, բայց նաեւ գիտակցում էր, որ իրենց որդու կողքին դա անհնար է։ Նա ապտակեց ինձ ու ասաց, որ պետք չէ այդքան անինքնասեր լինել։

Նրա փոխարեն իրենց մասին պետք է տղան մտածի, ոչ թե ես զոհեմ իմ ողջ կյանքը հանուն նրանց։ Նա ինձ խորհուրդ տվեց լքել տունն ու երջանիկ լինել, չէ որ ես դեռ շատ երիտասարդ եմ։

Նրա խորհրդով լքեցի տունն ու 2 տարի անց նորից ամուսնացա։

Այժմ ես ամենաերջանիկ կինն եմ եւ մինչեւ օրս կապ եմ պահում նախկին սկեսրոջս հետ ու հարկ եղած դեպքում նրանից խորհուրդներ հարցնում։

Оцените статью