Վաճառողուհին հրաժարվեց սպասարկել ծերունուն թանկարժեք խանութում. Ի՞նչ պարզվեց իրականում 

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Վաճառողուհին հրաժարվեց սպասարկել ծերունուն թանկարժեք խանութում. Ի՞նչ պարզվեց իրականում

Ալիսան աշխատում էր խանությւմ, ուր վաճառվող իրերը սովորականից ավելի թանկ էին: Այնտեղ մտնողները հիմնականում լավ հագուկապով անձիք էին՝ հիմնականում երիտասարդներ:

Հերթական րը, երբ Ալիսան աշխատանքի էր, խանութ մտավ մի ծերուկ ու սկսեց դիպչել իրերին: Ալիսան շատ բարկացավ կեղտոտ ծերուկի վարվելակերպից ու խնդրեց իրերին չդիպչել: Իսկ ծերուկն էլ տարօրինակ դեմքով նայում էր նրան ու ասում.

-Ցանկանում եմ թոռնուհուս համար նվեր գնել:

-Խնդրում եմ, դուրս եկեք այս խանութից, նրա համար այստեղ ոչ մի հարմար բան չկա,- ասաց Ալիսան՝ նյարդայնանալով:

-Ինչո՞ւ,- հարցրեց ծերունին:

-Այստեղ ամեն ինչ թանկ է,- ասաց Ալսիսան:

Ծերունին դուրս եկավ խանութից և հինգ րոպե անց Ալիսային կանչեց խանութի մենեջերը: Երբ Ալիսան ներս մտավ, մենեջերի փոխարեն նույն ծերունին էր նստած՝ մաքուր հագուստով: Նա արդեն իսկ ավելի երիտասարդ տեսք ուներ:

-Ի՞նչ է այստեղ կատարվում,- հարցրեց Ալիսան:

-Այս մարդը,- կմկմաց մենեջերը,- մեր խանութի սեփականատերն է:

-Ազատված ես աշխատանքից,- ասաց տղամարդը՝ խղճահարությամբ,- սա քո տեղը չէ, մեզ բարեհամբույր աշխատակիցներ են պետք:

Ալիսան դուրս գնաց արհամարհանքով: Նա մտքում գիտեր՝ ճիշտ չէր վարվել:

 

Оцените статью