Այս ՀԱՅԿԱԿԱՆ լճի մի ափը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է, մյուսը՝ Ադրբեջանում. տեսեք՝ ինչ է արել դրա հետ թշնամին
Երբ անցում ենք Երևան-Թբիլիսի միջպետական մայրուղով, չհասած Ոսկեպարի ոլորաններ ճանապարհի աջ կողմից երևում է Ադրբեջանի Ղազախի շրջանը, իսկ դրա դիմաց ՝ Ջողազի լիճը։ Ջողազի ջրամբարը կամ Բերքաբերի ջրամբարը (Գտնվում է Բերքաբեր գյուղի հարևանությամբ) արհեստական լիճ է, որը շահագործման է հանձնվել 1980 թ-ին։
Ժամանակին ջրամբարի ջուրը ջրհան կայանով մղվում էր Նոյեմբերյանի և Իջևանի մայր ջրանցնքները, և օգտագործվում էր ոռոգման համար։ Սակայն այսօր ջրամբարի օգտագործումը ժամանակավորապես դադարեցված է։
Ջրամբարի դիմաց գտնվող Բերքաբեր գյուղին և ջրի մյուս ափին գտնվող Ադրբեջանական գյուղերին բաժանում է Ղարաբաղյան կոնֆլիկտը, այդ կոնֆլիկտի մեջտեղով ջուր է հոսում, մի ափը Ադրբեջանի կողմում, մյուսը՝ Հայաստանի ։ Հենց դրա պատճառով ջրամբարի ջուրը ամբողջությամբ չի օգտագործվում:
Ջրամբարի շահագործումը դադարեցվելուց հետո, թալանվեցին դրա ենթակառուցվածքները, խողովակները այն հատվածից, որոնք գտնվուն էին Արդբեջանի տարածքում:
Շահագործման տարիներին ջրամբարը ոռոգել է 11 գյուղ։ Ջրամբարի մակերեսը 2,14 կմ2 է, առավելագույն խորությունը՝ 60 մ, ջրատարողությունը՝ 45 միլիոն մ3, օգտակարը՝ 43 միլիոն մ3։