Գիտե՞ք, թե ինչպե՞ս սպանեցին Գրիգոր Զորհապին ու ի՞նչ տեղի ունեցավ նրա մահվանից հետո
«Կտակը գրել է հուլիսի 15-ին. արդեն գիտեր, որ իրեն սպանելու են…
Մեկ օր հետո Զոհրապին տանում են Ուրֆա: Իսկ օրեր անց, Զոհրապի ու Վարդգեսի սպանությունը իրագործելու նպատակով, Ուրֆա են կանչվում հրոսակապետ Չերքեզ Խալիլ բեյը, Չերքեզ Ահմեդը և հրամանատար Ռեղիդի որդի Մուստաֆան:
Ուշ գիշերով, հուլիսի 19-ին արթնացնում են ձերբակալված պատգամավորներին և Ուրֆայից դուրս գալով իջնում են «Շեյթան տերեսին» Սատանայի ձորը: Կամուրջն անցնելուց հետո Զոհրապին և Վարդգեսին տանող կառքը հանկարծ կանգ առավ, իսկ ձիերն արձակեցին: Սա ողբերգության վերջին արարն էր: Դա գիտեին երկուսն էլ Զոհրապի և Վարդգեսի աչքի առաջ թուրք ժանդարմները նշան բռնեցին և կրակեցինՎարդգեսն սպանվեց անմիջապես:
Զոհրապի կյանքի այս վերջին վայրկյանները տարբեր վկայողներ տարբեր կերպ են ներկայացրել: Բայց մի բան կրկնվում է ամեն վկայության մեջ Զոհրապի արցունքները: Ժանդարմների կրակոցներից հետո Զոհրապը դեռ ողջ էր: Արամ Անտոնյանը պատմում է, որ դա տեսնելով` փորձել են Զոհրապին իջեցնել կառքից:
-Իջիր,- գոռացել են ամեն կողմից:
Իսկ նա նստել էր անշարժ, արցունքն աչքերին, ասես այդ խոսքերն իրեն չէին վերաբերում:
Հրեշտակն արտասվում էր Սատանայի ձորում…
Զոհրապի վրա հարձակվել էին դաշույններով և հետո կրակելարդեն մահացած հանճարի վրա: Զարեհ Որբերյանի տեղեկություններով Չերքեզ Ահմեդը քարով ջախջախել է Զոհրապի գլուխը:
Հետո սպանվածների դիակներից հանեցին հագուստները, իսկ դիակները նետեցին մացառուտների մեջ: Հետո մոտակա գյուղից գյուղացիներ եկան սպանության վայրըբայց թալանի համար ոչինչ չգտնելով քարկոծեցին Սատանի ձորում ընկած մերկացած դիակները: Հետո Ուրֆայի շուկայում, արդեն հաջորդ օրը վաճառքի էին հանվել Զոհրապի ոսկյա ժամացույցն ու մատանին, իսկ մի անգլիացի էլ հասցրեց գնել Զոհրապի պայուսակը անվան սկզբնատառերով և արյան բծերով:
Իշխանություններն արգելեցին Զոհրապի կնոջն ու հարազատներին մահազդ տալ և հոգեհանգիստ կատարել: Ամուսնու մահն անգամ Կլարա Զոհրապին տեղեկացրին հեռախոսով, հրապարակվեց նաև պաշտոնական կեղծ տեղեկագիր, ըստ որի, Դիարբեքիր մեկնելու ճանապարհին Զոհրապը կաթվածահար է եղել…»