Ինչի համար եմ հագուստիս պարտադիր ամրացնում գնդասեղ… Թե ինչու ավելի վաղ չէի իմացել այս մասին…
Ժամանակակից աշխարհում, երբ գերիշխում են գաջեթներն ու նորույթները, մարդիկ չեն օգտվում մեր տատիկներից եկած գիտելիքներից: Շատ քիչ մարդ է մնացել, ովքեր հիշում ու հետևում են որոշ իմաստուն քայլերի:
Ահա մի քանի բան, որոնց մեծ հավատով էին վերաբերվում մեր տատիկներն ու պապիկները, ու նույնն էլ մեզ էին խորհուրդ տալիս
Տատիկները թոռների հագուստին գնդասեղ են ամրացնում: Համարվում է, որ դա պաշտպանում է չար աչքից:
Սովորելու ընթացքում չի կարելի սնվել, այլապես կմոռանաս նոր ինֆորմացիան:
Չի կարելի մաքրել սեղանը թղթով կամ անձեռոցիկով. այդ դեպքում վեճ կլինի:
Մուտքի դռան մոտ հարկավոր է նալ կախել, որպեսզի ձեզ մոտ կանչեք հաջողություն:
Պատահաբար թափված աղը կհանգեցնի վեճի, իսկ եթե շաքարավազ է թափվել, սպասեք լավ նորության:
Եթե աղջիկը պատահաբար շատ աղի ուտեստ է պատրաստել, ուրեմն սիրահարված է:
Չի կարելի ուտել դանակի վրայից, միշտ բարկացած կլինես:
Պատահաբար կոտրված սպասքը երջանկության նշան է:
Չի կարելի տանը սուլել. գումարի պակաս կունենաք:
Չի կարելի սեղանին դատարկ ափսե թողնել, գումար չեք ունենա:
Երկուշաբթի օրերը չի կարելի պարտքով գումար տալ, այլապես ամբողջ շաբաթվա ընթացքում չնախատեսված ծախսեր կունենաք: