Ո՞վ է ԽՍՀՄ վաստակավոր գործչի կոչման արժանացած մեր ՀԱՅՈՒՀԻՆ

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Ո՞վ է ԽՍՀՄ վաստակավոր գործչի կոչման արժանացած մեր ՀԱՅՈՒՀԻՆ

Ռուսաստանի վաստակավոր արվեստի գործիչ Ֆրիժետա Ղուկասյանի ամբողջ կյանքը սերտ կապված է եղել կինոարվեստին։

Ղուկասյանը ծնվել է 1930 թվականի հուլիսի 17–ին։

1954 թվականին Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական  ինստիտուտն ավարտելուց հետո Ղուկասյանն անմիջապես սկսել է աշխատել «Լեննաուչֆիլմ» ստուդիայում որպես խմբագիր։

Որոշ ժամանակ անց աշխատանքի է անցել արդեն «Լենֆիլմում», որտեղ մի քանի տասնամյակ գլխավոր խմբագիր է եղել։ Զուգահեռ Ֆրիժետան դասավանդել է Կրուպսկայայի անվան Լենինգրադի ինստիտուտում։

Ֆրիժետայի անունը կարելի է գտնել այնպիսի հայտնի ֆիլմերի  տիտրերում ինչպիսիք են` «Донская повесть», «Три толстяка», «Ася», «Король Лир», «Чужие письма», «Собачьи сердце», «Идиот», «Мастер и Маргарита»–ն։

Չկար որևէ մեկը, որ չսիրեր այդ շնորհալի, բարեսիրտ կնոջը: Նրան այդպես էին հիշում ողջ խմբագրատանը:

Մեծն արվեստագետը կյանքից հեռացավ 2020թ-ի փետրվարի 2-ին:

Оцените статью